SEO-ն բիզնեսի համար շարունակում է մնալ օնլայն վաճառքների ավելացման մարքեթինգային գլխավոր գործիքներից մեկը: Չլինել Google-ի որոնման արդյունքներում նշանակում է կորցնել բազմաթիվ պոտենցիալ հաճախորդներ:
Ճիշտ կազմված SEO ռազմավարությունն օգնում է բիզնեսին կարևոր բանալի բառերով հայտնվել որոնման արդյունքների բարձր դիրքերում և ավելացնել վաճառքները:
Այսօր առանձնացրել ենք 5 կետ, որոնց պետք է ուշադրություն դարձնել SEO ռազմավարություն կազմելիս:
Ռելեվանտ և long-tail բանալի բառեր
Long-tail են կոչվում այն բանալի բառերը, որոնք կազմված են 3 կամ ավելի բառերից: Երբ մարդիկ որոնում են long-tail բանալի բառեր, նրանց որոնման նպատակը շատ ավելի պարզ է:
Օրինակ, երբ օգտատերը որոնում է “Digital Marketing Services in Yerevan”, ապա հասկանալի է, որ ամենայն հավանականությամբ ցանկանում է համագործակցել Երևանում թվային մարքեթինգի ծառայություններ մատուցող ընկերություններից որևիցե մեկի հետ, իսկ երբ որոնում է short-tail բանալի բառ, օրինակ, digital marketing, ապա այս դեպքում մենք չգիտենք՝ ցանկանում է գտնել թվային մարքեթինգի ընկերություն, պարզապես ցանկանում է ծանոթանալ մարքեթինգի այս ճյուղին, թե որոնումն ունի լրիվ այլ նպատակ:
Long-tail բանալի բառերը սովորաբար ունեն ավելի քիչ որոնման ծավալ, բայց դրանք որոնող օգտատերերն ավելի հակված են կոնվերսիայի:
Այսպիսի բանալի բառեր ընտրելով և կայքի կոնտենտն օպտիմալացնելով` գրավում ենք այնպիսի օգտատերերի, ովքեր ամենահավանականն է, որ կդառնան մեր հաճախորդը:
Օպտիմալացում ալարկոտների համար. հաճախ այսպես են անվանում voice optimization-ը: Google-ում ամսական ավելի քան 1 միլիարդ ձայնային որոնում է լինում, որը կազմում է ընդհանուր որոնումների ընդամենը 1.06%-ը: Այս ցուցանիշից առաջին հայացքից կարելի է եզրակացնել, որ voice optimization-ն այնքան էլ կարևոր չէ, բայց…
Պատկերացրեք, որ ինչ-որ զբոսաշրջիկ ցանկանում է սուշի պատվիրել մոտակայքից և որոնում է «sushi near me», իսկ մեկ ուրիշը նույնն անում է ձայնային որոնման տարբերակով՝ արտաբերելով «where can I order sushi near me?»: Այս երկու որոնումների տարբերությունն այն է, որ ձայնային որոնումներում մարդիկ միտված են ուղիղ հարցում անել՝ հստակ պատասխան ստանալու նպատակով: Դրանք հիմնականում long-tail հարցումներ են, և ինչպես նշեցինք, այդպիսի բանալի բառերն ունենում են հստակ միտում և ավելի հավանական է, որ կտանեն վաճառքի:
Voice search օպտիմալացումը հրաշալի տարբերակ է ոլորտի հետ կապված խոսակցական բանալի բառերն օգտագործելու համար: Այս կետին պետք է մեծ ուշադրություն դարձնել, քանի որ մարդիկ գրում և խոսում են տարբեր ձևով:
- Voice Search իրականացնող օգտատերերի 60%-ը ցանկանում է ինֆորմացիա ստանալ լոկալ բիզնեսի մասին (սրճարան, ռեստորան, հյուրանոց և այլն)
- Օգտատերերի 71%-ը նախընտրում է որոնումներն իրականացնել ձայնային տարբերակով, քան գրելով
Այնպես որ, SEO ռազմավարություն կազմելու և այն հաջողելու համար Keyword Research-ի ընթացքում մի մոռացեք անպայման ներառել long-tail բանալի բառեր:
Որակյալ կոնտենտ
Content is the King, և դա իրոք այդպես է: Որոնողական համակարգը կոնտենտից է հասկանում, թե որքան արժեքավոր է տվյալ էջի բովանդակությունն իր այցելուների համար: Իսկ ինչպե՞ս ստեղծել արժեքավոր բովանդակություն:
Իրականացված Keyword Research-ը, առանձնացված բանալի բառերի որոնման ծավալը կօգնեն մեզ հասկանալ, թե բիզնեսի հետ կապված հատկապես որ թեմաներն են առավել հետաքրքրում այցելուներին: Սա հասկանալուց հետո պետք է ստեղծել կոնտենտի իդեաներ և անցնել գործի:
Կոնտենտի ֆորմատը նույնպես մեծ նշանակություն ունի: Ըստ անրաժեշտության ներառեք վիդեոներ, նկարներ, ինֆոգրաֆիկաներ՝ այցելուների ճանապարհորդությունը կայքում հեշտացնելու, հետաքրքրացնելու և երկարեցնելու համար:
- Մարքեթոլոգների 70%-ը կոնտենտ մարքեթինգը ներառում է իր SEO ռազմավարության մեջ:
- Օգտատերերի 60%-ի ընտրությունը կանգ է առնում որակյալ կոնտենտ տվող կայքերի վրա
- Մարդկանց 55%-ը հիշում է այն ինֆորմացիան, որը ներկայացվում է պատմության տեսքով (storytelling)
- B2B գնորդների 70%-ը նախընտրում է կարդալ երկար բովանդակություն, որպեսզի մանրամասն պատկերացում կազմի պրոդուկտի մասին
- Ռելեվանտ, հետաքրքիր նկարներով համալրված կոնտենտը 94% դեպքերում ավելի շատ դիտումներ է ունենում
Արժեքավոր կոնտենտը հաճախորդներ ներգրավելու և նրանց հետ շփվելու ամենահասկանալի լեզուն է: Այնպես որ՝ խոսեք այդ լեզվով:
Արագություն
Համաձայն վիճակագրության, օգտատերերի 83%-ն ակնկալում է, որ կայքը կբացվի 3 վայրկյանում: Հակառակ դեպքում նրանց մեծամասնությունը փակում է պատուհանը:
Դանդաղաշարժ կայքերից օգտվել ոչ ոք չի ցանկանում: Երբ կայքն ունենում է արագության խնդիր, ապա մեծանում է Bounce Rate-ը: Սա շատ վատ նշան է Google-ի համար. որոնողական համակարգը մտածում է՝ եթե այցելուն շուտ է լքում կայքը, ապա տրամադրված կոնտենտը չի բավարարել իրեն: Սա բացասաբար կարող է ազդել կայքի դիրքերի վրա:
Օպտիմալացրե՛ք վիդեո և ֆոտո կոնտենտը, օգտագործե՛ք caching համակարգեր, հեռացրե՛ք կայքը դանդաղեցնող, բայց խնդիր չլուծող կոդերը:
- Google-ի առաջին էջում հայտնված կայքերի բեռնման միջին արագությունը 1.65 վայրկյան է
- Օգտատերերի 40%-ը կլքեն կայքը, եթե այն բեռնվում է 3 վայրկյանից ավելի ժամանակահատվածում
- Յուրաքանչյուր 1 ավելորդ վայրկյանը նվազեցնում է կոնվերսիայի ցուցանիշը միջինը 2.11%-ով
- Օգտատերերի 79%-ը, ովքեր 1 անգամ այցելել են դանդաղ կայք ասում են, որ այլևս չեն վերադառնա
User-Focused & Responsive դիզայն
Երբ խոսքը վերաբերվում է SEO ռազմավարություն կազմելուն, user-friendly դիզայնն ամենակարևոր կետերից մեկն է: Պարզ ու հասկանալի դիզայնը, կառուցվածքը օգտատերին հնարավորություն են տալիս ավելի արագ գտնել այն ինֆորմացիան, որը փնտրում է, ինչի արդյունքում վաճառքի գործընթացը հեշտանում է:
Օգտատերը պետք է հասկանա, թե որ կատեգորիայում կամ ենթակատեգորիայում կարող է գտնել անհրաժեշտ ինֆորմացիան: Տրամաբանական հիերարխիան պետք է պահպանվի:
Համալրե՛ք տեքստային ինֆորմացիան գրավիչ և ինֆորմատիվ վիզուալներով կամ վիդեոներով: Տեքստը, որը ներկայացված է վիզուալ համալրումներով, 3 անգամ ավելի շատ է ընթերցվում, քան վիզուալների բացակայությամբ:
Responsive դիզայնը ոչ պակաս կարևոր է: Ե՛վ mobile, և՛ desktop, և՛ tablet տարբերակներում կայքը պետք է հեշտ նավարկելի լինի, տեքստերը պետք է բավարար չափով մեծ լինեն, որպեսզի կարդալը հեշտ լինի:
- Օգտատերերի մոտ 80%-ը կդադարի կարդալ կայքում առկա որևէ բովանդակություն, եթե այն չունի Responsive design
- Գնումներ կատարելիս օգտատերերի մոտ 80%-ը նախընտրում են Responsive դիզայն ունեցող կայքեը
User-focused & Responsive դիզայնն օգտատերին կտրամադրի դրական UX, հետևաբար նա ավելի շատ ժամանակ կանցկացնի կայքում: Այնպես որ, անպայման ընդգրկեք այս կետը ձեր SEO ռազմավարությունում:
Local SEO
Google-ի որոնումների մոտ 46%-ը լոկալ բնույթ է կրում, ինչից արդեն պարզ է, թե որքան կարևոր է Local SEO-ն:
Օպտիմալացրեք Google My Business պրոֆիլը, մշտապես թարմ և ճշտգրիտ ինֆորմացիա տրամադրեք աշխատանքային ժամերի, ծառայությունների, հասցեների վերաբերյալ: Սա թույլ է տալիս օգտատերերին ավելի շատ տեղեկություններ ունենալ բիզնեսի մասին, ինչը դեպի վաճառք տանող ճանապարհի առաջին քայլերից մեկն է:
Մի մոռացեք նաև լոկալ տեղեկատուների մասին: Դրանք մարդկանց հնարավորություն են տալիս տեսնել նույն ոլորտի բազմաթիվ ընկերություններ և ընտրություն կատարել:
- Local Search անողների 42%-ն իր ճամփորդությունը շարունակում է Google Maps-ում
- Այցելուների 64%-ը նախընտրում է լոկալ բիզնես ընտրելիս կարդալ Google-ում կազմակերպության մասին review-ները
Այնպես որ, լավագույն SEO-ն և մարքեթինգն առաջին հերթին բրենդի անունն ու հեղինակությունն է, որը ձևավորվում է բարձրակարգ ծառայություն մատուցելով: