SMM step by step guide

Ինչպե՞ս ստեղծել հաջողված սոցիալական մեդիա ռազմավարություն

Թվային աշխարհն օրեցօր ընդլայնում է իր դերն այժմյան աշխարհում։ Առօրյայում ավելի ու ավելի են մեծանում սոցիալական հարթակներում օգտատերերը։ Ըստ վերջին վիճակագրական հետազոտությունների՝ 2024 թվականի հունվարի դրությամբ սոցիալական մեդիա հարթակներում օգտատերերի քանակը հասել է 5.35 միլիարդի, որը համաշխարհային բնակչության 66․2% է։

Այս տեսանկյունից SMM-ը բիզնեսի համար դարձել է անհրաժեշտություն, քանի որ այն թվային մարքեթինգի կարևորագույն ուղղություններից է։ Հենց այստեղ է հնարավոր գտնել բիզնեսի թիրախային լսարանը, դիրքավորվել, տարբերվել մրցակիցներից, ստեղծել յուրահատուկ համայնք, մթնոլորտ ու հաղորդակցություն լսարանի հետ։

Բայց պարզապես սոցիալական հարթակներում բիզնեսի ներկայությունը բավարար չէ։ Որպեսզի հաջողեք, հասնեք բիզնես նպատակներին, պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր սոցիալական էջի գրագետ վարում սկսվում է արդյունավետ SMM ստրատեգիայի մշակումից։ Դա կարևոր է յուրաքանչյուր բիզնեսի համար, որպեսզի ձեր բրենդն արդյունքում լինի մրցակցային, տարբերվող ու նպատակային։

Ի՞նչ է պետք գրագետ SMM ռազմավարություն մշակելու համար

Առանձնացրել ենք մի քանի կետ, որոնց հերթականությամբ իրականացումը կօգնի ձեզ ունենալ աշխատող և հաջողված սոցիալական հարթակներ։

Հստակ նպատակադրում։ Ռազմավարություն ստեղծելու համար առաջնային է, թե ինչ նպատակների եք ցանկանում հասնել սոցիալական մեդիայի միջոցով։ Հնարավոր է այդ նպատակների մի քանիսը լինեն։ Այդ դեպքում պետք է հստակեցնել առաջնային նպատակները և սկզբում կենտրոնանալ դրանց վրա։ Դա կարող է լինել բրենդի ճանաչելիության մեծացում, վեբկայքի այցելությունների քանակի ավելացում կամ լիդերի գեներացում, վաճառքների խթանում, թե մեկ այլ նպատակ։ Կարևոր է, որ այդ նպատակները լինեն հասանելի, չափելի և համապատասխան ձեր բրենդին։

Ճանաչել լսարանը։ Այս կետը կարևոր է, քանի որ յուրաքանչյուր կոնտենտ, որը ստեղծվելու է, պետք է հետաքրքրի լսարանին։
Նախքան աշխատանքները սկսելը, կարող եք փոքրիկ հետազոտություն անել՝ պարզելու համար ձեր թիրախային լսարանի դեմոգրաֆիական նկարագիրը, հետաքրքրությունները, վարքագիծը, «ցավոտ» կողմերը։ Արդյունքում ավելի տեսանելի կլինի, թե ինչպես է պետք կառուցել վիզուալ և տեքստային կոնտենտը, նամակագրությունը, բրենդի ձայնը։

Մրցակցային վերլուծություն։ Բիզնեսի համար SMM ռազմավարություն ստեղծելու հաջորդ կարևոր կետը մրցակիցների վերլուծությունն է։ Դա օգնում է հասկանալ, օրինակ, թե որ ռազմավարություններն են աշխատում տվյալ ոլորտի համար, որոնք՝ ոչ, ինչպիսի ակտիվություն ու ներգրավածության աստիճան ունեն ձեր մրցակիցները, և, վերջապես,  ինչ բաց կետեր կան, որոնք կարող են լրացնել ձեր բիզնեսը։

Ընտրել համապատասխան հարթակներ։ SMM ռազմավարության հաջորդ և կարևորագույն կետը սոցիալական հարթակների ընտրությունն է։ Բոլոր սոցիալական հարթակները նույն նպատակի մասին չեն, նրանք տարբերվում են իրենց կառուցվածքով, թիրախով, և, բնականաբար, ձեր բիզնեսն էլ չպետք է լինի բոլոր հարթակներում։ Կարևոր է հասկանալ, թե որտեղ է ձեր թիրախային լսարանը ու ընտրել այն հարթակը, որը լավագույնս է համապատասխանում ձեր բիզնես նպատակներին։

Որպեսզի տեսանելի լինի հարթակների գրագետ ընտրության կարևորությունը, մի օրինակ բերենք։ Աշխարհում ամենատարածված հարթակները 4-ն են՝ Facebook, X (Twitter), Instagram և LinkedIn: Սակայն, պատվիրելով SMM ծառայություն Հայաստանում, դժվար թե ձեզ առաջարկեն բիզնեսի գրանցում X հարթակում, քանի որ Հայաստանում այս հարթակը այդքան էլ մեծ տարածում չունի, հետևաբար տվյալ հայկական արտադրատեսակը կամ ծառայությունը դժվարությամբ կհասնի հայ թիրախին։

Կոնտենտ ռազմավարության ստեղծում։ Կոնտենտը յուրաքանչյուր սոցիալական ռազմավարության սիրտն է։ Այն պետք է լավագույնս արտացոլի ձեր բիզնեսի ինքնությունը, նպատակները, բիզնես առարկան, լսարանի նախընտրությունները, ինչպես նաև հաշվի առնի սոցիալական հարթակի առանձնահատկությունները։ Աառանձնացրեք թեմաները և ստեղծեք համապատասխան վիդեո կոնտենտ, ինֆոգրաֆիկա, նկարաշարեր, բլոգային հրապարակումներ, և այլն։ Ինչպես նաև ուշադրություն դարձրեք նամակագրությանը, յուրաքանչյուր տեքստային կոնտենտում օգատգործեք բրենդի ձայնը։

Կարևոր է նաև ուշադրություն դարձնել վիզուալ բրենդինգին։ SMM ռազմավարության մեջ  բրենդային էլեմենետներին ուշադրություն դարձնելը հատկապես կարևոր է, քանի որ ամբողջացնում է բիզնես գաղափարի ճիշտ տարածումը։ Իհարկե դա պետք է կիրառել մարքեթինգի բոլոր ասպեկտներում։ Վիզուալներում անպայման պետք է օգտագործել բրենդավորված էլեմենտներ, գույներ, տառատեսակ, որպեսզի ունենաք ընդհանուր ոճ ու ճանաչելի լինեք ձեր լսարանի կողմից։

Նմանատիպ օրինակներ մեր շրջապատում բազմաթիվ են։ Օրինակ ամենահաջողված կազմակերպություններից մեկը` Coca-Cola-ն  միանգամից առանձնանում է իր տրամադրությամբ, կարմիր ու սպիտակ գույներով, դիզայնի պարզությամբ։ Նրանք բրենդի վիզուալ ինքնությունն այնքան լայն բնագավառներում են տարածել, որ նույնիսկ իրենց կողմից ստեղծված Ձմեռ պապիկի կերպարն է ընդգրվում այդ ամբողջ կոնցեպտի մեջ։

Կոնտենտ-օրացույցի օգտագործում։ Կայունությունը յուրաքանչյուր բարձր ներգրավվածություն ունեցող սոցիալական մեդիայի բանալին է։ Պատահական չէ, որ արդյունավետ SMM ստրատեգիայի համար օգնության է հասնում կոնտենտ-օրացույցը։ Այստեղ արտացոլվում է, թե ինչ թեմաներով, ձևաչափով և հրապարակման հաճախականությամբ են լինելու ձեր հրապարակումները։ Դա կօգնի ձեզ հաստատուն կերպով կատարել հրապարակումներ, պլանավորել հրապարակումներ առաջիկա տոներին, մարքեթինգային արշավներին և այլ կարևոր միջոցառումներին համապատասխան։

Ներգրավվածության բարձրացման պլան։ SMM ռազմավարության արդյունավետությունը մեծացնելու համար անհրաժեշտ է արդյունքների շարունակական բարելավում։ Սոցիալական մեդիան ոչ միայն ձեր պրոդուկտի մասին տեղեկացումն է, այլ նաև լսարանի հետ հարաբերությունների կառուցումը։ Կան տարբեր միջոցներ լսարանին ներգրավելու, վերջինիս հետ իսկական հարաբերություններ ստեղծելու համար։ Օգնում են նամակներին, մեկնաբանություններին ժամանակին և գրագետ պատասխանները, շփման ոճը, թեմաները, որոնց անդրադառնում եք։ Կարևոր է ճիշտ հասկանալ լսարանին ու լինել նրա հետ մեկ ալիքի վրա։ Արդյունքում կարող է ստեղծվել համայնքի մթնոլորտ ու հավատարմություն ձեր բրենդի նկատմամբ։

Վճարովի գովազդի պլանավորում։ Ճիշտ է, օրգանիկ ներգրավվածությունը շատ կարևոր է, բայց վճարովի գովազդի միջոցով հնարավոր է հասնել ավելի մեծ թիրախի ու բավարարել տվյալ SMM ռազմավարական նպատակը։ Մաքսիմում ROI-ի հասնելու համար փորձարկեք գովազդի տարբեր տեսակներ, կոնտենտ, բյուջե, թիրախ։ Արդյունավետության գնահատման համար ուշադրություն դարձրեք նաև CTR-ին։

Տվյալների շարունակական վերլուծություն։ Մշտապես անհրաժեշտ է վերլուծել ձեր սոցիալական մեդիա ներկայացվածության արդյունավետությունը՝ օգտագործելով տարբեր վերլուծական գործիքներ և համեմատելով արդյունքներն առաջադրված նպատակների հետ։ հատկապես կարևոր են հետևյալ ցուցանիշները՝  ներգրավածություն՝ հավանումներ, մեկնաբանություններ, նամակագրություններ, տարածումներ, ցուցադրությունների քանակ, քլիքեր։ Սա կօգնի գտնել, թե որ ուղղվածությամբ է կարելի տանել էջի ռազմավարությունը, որպեսզի մեծացնեք էջի արդյունավետության մակարդակը։

SMM ստրատեգիայի անընդհատ բարելավում։ Սոցիալական մեդիան անընդհատ զարգանում է, և կարևոր է մնալ ճկուն ու հարմարվել փոփոխություններին: Նորագույն միտումներից, թրենդներից տեղեկացվածությունը, նոր ռազմավարությունների փորձարկումը կօգնեն ձեզ լինել առաջատար դիրքերում:

Այսպիսով, արդյունավետ սոցիալական մեդիա ռազմավարության համար կարևոր է իրականացնել գրագետ նպատակադրում, բիզնեսին համապատասխան հարթակների ընտրություն, կոնտենտի ստեղծում և շարունանական վերլուծություն։ Եվ արդյունքում SMM-ը բիզնեսի համար կդառնա անփոխարինելի մարքեթինգային գործիք։

Ուղարկել CV