2024 թվականի հունվարի 26-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց ֆիջիթալ ֆուտբոլի մրցաշար, որը բաղկացած էր երկու մասից՝ սկզբում խաղացողները մրցում էին PlayStation-ում, այնուհետև իսկական դաշտում, մրցաշարին մասնակցում էր 8 թիմ։
Ֆիջիթալ սպորտը նորարարական ուղղություն է, որտեղ թվային խաղերի սիրահարները մրցում են նաև իրական սպորտաձևերում:
Ֆուտբոլի Ֆիջիթալ մրցաշարը Հայաստանում կազմակերպել է «Սպարսիս» թիմը։ Մեր թիմը կատարել է հետևյալ խնդիրները՝ միջոցառման վայրի ընտրություն և մասնակից թիմերի ընտրություն, տարածքի բրենդավորում, կոմերցիոն էջերի ստեղծում սոցիալական ցանցերում (Facebook, Instagram, YouTube), էջերի ձևավորում և կառավարում (SMM), տեղեկատվական տեսանյութերի ստեղծում, խաղեր եւ մրցանակաբաշխություն՝ ապահովելով ուղիղ հեռարձակում։