Թվային մարքեթինգի թրենդները. ի՞նչ սպասել 2025 թվականին

Թվային մարքեթինգի ոլորտն օրեցօր զարգանում և նոր հնարավորություններ է ստեղծում բրենդների համար՝ կապ հաստատելու իրենց թիրախային լսարանի հետ:

Նորարարությունները բաց չթողնելու և թրենդի մեջ մնալու համար անհրաժեշտ է մշտապես ձեռքը պահել ոլորտի զարկերակին:

Եվ այսպես, ի՞նչ սպասել 2025 թվականին:

Արհեստական բանականություն եւ մեքենայական ուսուցում

Կմեծանա արհեստական բանականության (AI) և մեքենայական ուսուցման (ML) դերը՝ ավելի ու ավելի օպտիմալացնելով թվային մարքեթինգի մաս կազմող գրեթե ամեն ինչը՝ հաճախորդների սեգմենտավորումից մինչև կոնտենտի ստեղծում:

Չատբոտերն ու վիրտուալ օգնականները կշարունակեն ինտեգրվել հաճախորդ-բիզնես հարաբերություններում՝ ներկայացնելով ավելի մարդկային փոխազդեցություններ:

Քանի որ AI գործիքները դառնում են ավելի խելացի ու ինտուիտիվ, հետևաբար բիզնեսները դրանց միջոցով կարող են ավտոմատացնել նաև email մարքեթինգի բազմաթիվ ասպեկտներ՝ թույլ տալով մարդկային ռեսուրսներին կենտրոնանալ ռազմավարական աշխատանքների վրա:

Ձայնային որոնումներ

Ձայնային որոնումները Alexa-ի, Siri-ի և այլ բազմաթիվ գործիքների՝ ռելեվանտ ինֆորմացիա տրամադրելու շնորհիվ շարունակում են մեծ տեղ զբաղեցնել որոնումների թվում:

Այստեղ բրենդները պետք է մեծ ուշադրություն դարձնեն նրան, թե ինչ ձևով են մարդիկ ձայնային որոնումներ իրականացնում և կենտրոնանան խոսակցական բանալի բառերի օպտիմալացման վրա:

Օրինակ, սովորական որոնման դեպքում օգտագործողը կհավաքի “լավագույն սրճարանները մոտակայքում” արտահայտությունը, իսկ ձայնային որոնման դեպքում՝ “որո՞նք են լավագույն սրճարանները մոտակայքում”:

Ձայնային որոնումները սովորաբար ավելի շատ բառեր են պարունակում, քանի որ մարդիկ չեն զլանում մանրամասն արտաբերել այն ամենը, ինչ անհրաժեշտ է, իսկ գրել՝ ոչ միշտ:

Վիդեո կոնտենտ

Վիդեո կոնտենտը կշարունակի էլ ավելի դոմինանտ դեր զբաղեցնել թվային մարքեթինգում: Դրա վառ ապացույցն այնպիսի գործիքների բարձր արդյունավետությունն է, ինչպիսիք են Youtube Shorts-ը, Instagram Reels-ը, Facebook Reels-ը, TikTok-և այլն:

Բրենդները պետք է կենտրոնանան գրավիչ և ինտերակտիվ կոնտենտի ստեղծման վրա՝ ուղղված թիրախային լսարանին:

Արհեստական բանականանության շնորհիվ վիդեոկոնտենտի ստեղծումը կշարունակի արագ տեմպերով զարգանալ: Անհատականացված կերպարներ, անիմացիոն և մուլտիպլիկացիոն վիդեոհոլովակների գեներացում՝ ամեն ինչ հնարավոր է AI-ի միջոցով:

Առեւտուր սոցիալական ցանցերում

Վերջին տարիներին սոցիալական հարթակների դերն էլեկտրոնային առևտրում զգալիորեն մեծացել է: Մարդիկ կայքերից գնումներ կատարելու փոխարեն սկսել են օգտվել սոցիալական ցանցերից:

Ստեղծեք գրավիչ և ինտերակտիվ կոնտենտ, տարբերվող դիզայնով կատալոգներ, որոնցով մարդիկ կկիսվեն իրենց էջերում: Կոնվերսիան բարձրացնելու նպատակով օգտագործեք վաճառքի դրդող տեքստեր և վիզուալներ: Նոր լսարաններ գրավելու, բրենդի ճանաչելիությունը, վստահությունը և վաճառքները մեծացնելու համար հրաշալի տարբերակ է ինֆլուենսերների ներգրավումը:

Լրացված եւ վիրտուալ իրականություն (AR եւ VR)

AR-ը և VR-ը վերջին տարիներին արագ տեմպերով ինտեգրվում են թվային մարքեթինգի գործընթացներում՝ միտում ունենալով բարելավել օգտագործողի փորձն ու ավելացնել վաճառքները:

Պատկերացրեք՝ զբաղվում եք կահույքի արտադրությամբ և ունեք օնլայն խանութ: Որքա՞ն լավ կլինի, եթե պոտենցիալ գնորդը նախքան գնում կատարելը կարողանա բազմոցը տեսնել իր հյուրասենյակում: Անշարժ գույքի վաճառքով զբաղվող ընկերությունները կարող են օգտագործել վիրտուալ տուրերի մեթոդը:

Բրենդները, որոնք նորարարությունները կհամատեղեն օգտագործողի փորձի անհատականացման հետ, կօգտագործեն AI-ը մարքեթինգային գործընթացների ավտոմատացման մեջ, կունենան հաջողության հասնելու ավելի մեծ շանսեր:

Ուղարկել CV