Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության շրջանակում մեր ընկերությանն է վստահվել «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի գովազդային նյութերի և ապրանքների համար միասնական գաղափարական դիզայնի մշակման գործընթացը:
Արդյունքում, մեր թիմի դիզայներների կողմից ստեղծվել է ծրագրի գրվածքային տարբերանշանը, ինչպես նաև մշակվել են՝ բրենդավորված տեղեկատվական պաստառ, գովազդային բիլբորդ, բուկլետ, պայուսակ, գլխարկ, շապիկ, թղթապանակ, նոթատետր: