«Sewing Hope for Armenia»-ն բարեգործական նախաձեռնություն է, որը հիմնվում է 2 կարևոր նպատակի վրա՝ վառ պահել հայկական մշակույթը և ապահովել աշխատանքով Արցախյան 2-րդ պատերազմից տուժած կանանց։ Արդյունքում ծնվում են հայկական զարդանախշերով յուրօրինակ պայուսակներ և աքսեսուարներ։ Sparsis-ի հետ համագործակցության արդյունքում իրականացվել են գովազդային արշավներ ՀՀ-ում, ԱՄՆ-ում, Եվրոպական մի շարք երկրներում Facebook, Instagram սոցիալական հարթակների միջոցով, որի նպատակն էր մեծացնել բրենդի ճանաչվածությունն ու խթանել վաճառքները։