Wellkauf-ը «Սպարսիս» ընկերության միջազագային նախագծերից մեկն է։ Այն հայտարարությունների հարթակ է՝ նախատեսված Գերմանիայի և Ավստրիայի համար։ “Wellkauf” կայքում կարելի է գնել կամ վաճառել անշարժ գույքից մինչև տան պարագաներ, տրանսպորտային միջոցներից մինչև այգեգործական սարքավորումներ և կենդանիներ։ Տվյալ նախագծի համար «Սպարսիս» ընկերությունը մատուցում է համալիր մարքեթինգային ծառայություններ՝ շուկայի ուսումնասիրություն, բրենդի ճանաչելիության բարձրացման համար ռազմավարության մշակում, սոցիալական մեդիա մարքեթինգ (SMM), որոնողական համակարգերում օպտիմալացում (SEO), դիզայներական ծառայություններ, տեսահոլովակների նկարահանում, գովազդային արշավների մշակում և իրականացում։ Մատուցված և մատուցվող ծառայությունների ցանկը այսքանով չի սահմանափակվում, քանի որ «Սպարսիս» ընկերության ամբողջական մարքեթիգային ծառյությունների փաթեթը իր մեջ ներառում է լայն գործիքակազմ, որոնք կիրառվում են՝ ելնելով զարգացման ռազմավարությունից։