Marketing services

Շուկայի հետազոտություն և վերլուծություն

Շուկայի ճիշտ վերլուծությունը բիզնեսում բարձունքների հասնելու հիմնական ճանապարհն է, հատկապես նոր դիրքավորվող ընկերությունների համար: Մարքեթինգային բոլոր քայլերը, բիզնեսի ռազմավարությունը, մարքեթինգային մարտավարությունը բխում են շուկայական հետազոտության արդյունքներից և կատարված ճիշտ հետևություններից:

Ի՞նչ է շուկայի հետազոտությունը

Շուկայի ուսումնասիրությունը կամ շուկայական հետազոտությունը շուկայի մասին տեղեկատվության հավաքման և վերլուծության գործընթաց է, որի ընթացքում հայտնի են դառնում բիզնեսի կամ պրոդուկտի թիրախային լսարանը, հիմնական մրցակիցները, ապրանքի առաջարկ-պահանջարկ հարաբերակցությունը, հաճախորդների կարիքները և ամեն ինչ շուկայի մասին:

Շուկայի ուսումնասիրության փուլերը

Շուկայի ուսումնասիրության բարդ ու ծավալուն գործընթացն ընթանում է մի քանի փուլով, որոնք են՝

  • մրցակիցների ուսումնասիրություն
  • թիրախային լսարանի բացահայտում
  • ապրանքի կամ ծառայության ուսումնասիրություն
  • գնային ուսումնասիրություն
  • համեմատական վերլուծություն

Ուսումնասիրման խորությունից կախված՝ շուկայի հետազոտությունը լինում է 2 տեսակի՝ առաջնային և երկրորդային:

Շուկայի առաջնային հետազոտությունը հաճախորդների և ինդուստրիայի մասին «առաջին ձեռքի» ինֆորմացիայի հավաքագրումն է: Այն կարևոր է շուկան սեգմենտավորելու և buyer persoona-ներին ճանաչելու համար:

Շուկայի առաջնային հետազոտությունն իր հերթին բաժանվում է 2 մասի՝

ընդհանուր «հետախուզություն» – շուկայի մասին ընդհանուր տեղեկատվության հավաքագրում՝ առանց հատուկ սեգմենտների ուսումնասիրության

հատուկ առաջնային հետազոտություն – այս տեսակի ուսումնասիրությունը հաճախ հաջորդում է ընդհանուր հետախուզությանը և կարող է իրենից ենթադրել հատուկ սեգմենտների ուսումնասիրություն, նեղ լսարանի մասնակցությամբ հարցումներ՝ ուղղված որևէ խնդիր լուծելու:

Երկրորդային հետազոտությունն այն բոլոր տվյալներն ու փաստերն են, որոնք ունենք որոշակի եզրակացություններ և հետևություններ անելու համար (թրենդներ, վիճակագրական տվյալներ, վաճառքի տվյալներ):

Երկրորդային ուսումնասիրությունը հատկապես օգտակար է մրցակիցներին ուսումնասիրելու համար: Այս փուլում պետք չէ մոռանալ հետևյալ աղբյուրների մասին՝

Հանրային աղբյուրներ – այն տեղեկությունները, որոնք հասանելի են բոլորին և հրապարակվում են վստահելի աղբյուրների կողմից (օր.՝ երկրի կառավարություն, վիճակագրական կենտրոն և այլն)

Կոմերցիոն աղբուրներ – սրանք հիմնականում ոլորտի  վերաբերյալ վիճակագրական հայտնի աղբյուրների, կայքերի, հեղինակավոր պարբերականների հրապարակած տեղեկատվություններն են

Ներքին աղբյուրներ – սա այն ինֆորմացիան է, որը հաճախորդն արդեն ունի, օրինակ՝ վաճառքներից ստացված եկամուտը, վերադարձող հաճախորդների թիվը և ցանկացած այլ օգտակար տեղեկություն, որը կօգնի բացահայտել շուկան և սպառողին:

Այս տեղեկատվության հավաքագրումից և վերլուծությունից հետո իրականացվում է՝

  • Մարքեթինգային ռազմավարության մշակում՝ KPI-ների սահմանում
  • Պլանավորում՝ գործիքակազմերի ընտրություն, մարքեթինգային ժամանակացույցի պատրաստում, բյուջեի և ակնկալվող արդյունքների պլանավորում
  • Հաշվետվությունների կազմում՝ օգտագործված գործիքակազմերի արդյունավետության վերլուծություն, կանխատեսվող KPI-ների վերլուծություն

 

Ուղարկել CV