Marketing services

Կորպորատիվ միջոցառումների կազմակերպում

Յուրաքանչյուր կազմակերպության կորպորատիվ մշակույթի ձևավորման, աշխատակիցների միասնականության ամրապնդման, ոչ ֆորմալ միջավայրում տարբեր հարցեր քննարկելու, տեսակետներ փոխանակելու, վերապատրաստվելու և պարզապես ուրախ ժամանակ անցկացնելու համար չափազանց կարևոր են կորպորատիվ միջոցառումները: Տարատեսակ կորպորատիվ միջոցառումների կազմակերպումը նպաստում է աշխատակիցների շրջանում ընկերության իմիջի բարձրացմանը, նրանց լոյալության ամրապնդմանը:

Կորպորատիվ միջոցառումների տեսակները

Կոնֆերանսներ և սեմինարներ

Նպատակը – գիտելիքի փոխանակում, մասնագիտական որակների բարձրացման նպատակով

Ապրանքի կամ ծառայության ներկայացում

Նպատակը – նոր պրոդուկտի ներկայացում նպատակային լսարանին, ուշադրության գրավում

Թիմային միջոցառումներ

Նպատակը – ամրապնդում և բարելավում են աշխատակիցների միջև գործնական և միջանձնային հարաբերությունները

Ցուցահանդեսներ

Նպատակը – ցուցադրել ապրանքներ կամ ծառայություններ լսարանին՝ մեծացնելով տեսանելիությունը

Կորպորատիվ ընթրիքներ եւ գալա համերգներ

Նպատակը – տոնել իրադարձություններ կամ նվաճումներ, խթանել աշխատակազմի փոխհարաբերությունները, մոտիվացնել նրանց

Ղեկավար անձնակազմի հավաքներ

Նպատակը – քննարկել բիզնեսի վերաբերյալ կարևոր թեմաներ, ռազմավարական քայլեր

«Սպարսիս» մարքեթինգային ընկերությունն իրականացնում է ցանկացած ձևաչափի և մեծության կորպորատիվ միջոցառումներ, որոնց մի մասին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Ուղարկել CV