Marketing services

Բրենդի վիզուալ ինքնության ստեղծում

Բրենդինգը բրենդի ինքնության ստեղծման և կառավարման գործընթացն է, որը ներառում է բոլոր այն գործողություններն ու ռազմավարությունները, որոնք նպաստում են բրենդի ճանաչելիության ու վստահության բարձրացմանը: Բրենդինգը օգնում է նպատակային լսարանի մոտ ձևավորել կազմակերպության կերպարը, արժեքներն ու հաղորդակցման ձևը:

Բրենդինգի փուլերը

Բրենդինգը, ինչպես գրեթե ցանկացած գործընթաց մարքեթինգում կամ դիզայնում, սկսվում է շուկայի ուսումնասիրությունից:

  • Շուկայի հետազոտություն
  • Ապրանքի կամ ծառայության դիրքավորման ռազմավարության մշակում
  • Նեյմինգ, վիզուալ ինքնության էլեմենտների, գույների, տառատեսակների ընտրություն եւ մշակում
  • Բրենդինգային ուղեցույցի ստեղծում

Ինչ է ռեբրենդինգը

Ռեբրենդինգը բրենդի ամբողջական կամ մասնակի տրանսֆորմացիան է, որն իրականացվում է՝

  • Շուկայում դիրքավորման նպատակով, եթե իսկզբանե այն սխալ է եղել
  • Շուկայական պահանջներին ադապտացվելու նպատակով
  • Նպատակային լսարանի շրջանակում ցածր ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով
  • Ընկերության նպատակների և տեսլականների փոփոխության դեպքում

«Սպարսիս» մարքեթինգային ընկերության իրականացրած բրենդինգի, ռեբրենդինգի աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ուղարկել CV