Մարքեթինգային ընկերությունների կողմից մատուցվող գովազդային ծառայությունների շարքում կարևոր տեղ ունի արտաքին գովազդը։ Այն համարվում է գովազդի ամենահին տեսակներից, սակայն այսօր էլ շարունակում է մնալ որպես գովազդային գործուն հարթակ: Արտաքին գովազդի գլխավոր շեշտադրումը, իհարկե, հիմնված է վիզուալ ազդեցության վրա, այսինքն՝ գրավել և տեղեկություններ հաղորդել տեսողական ընկալիչի միջոցով:
Տպագիր գովազդի առավել ակտուալ տեսակներն են զանգվածային լրատվամիջոցների՝ օրաթերթեր, շաբաթաթերթեր, ամսագրեր, որոշակի մասնագիտական ուղղվածություն ունեցող այլ հրապարակումների, բուկլետների, թռուցիկների և այլ կրիչների միջոցով գովազդային կոնտենտի տարածումը:
Մեր ընկերությունը տպագիր գովազդի պատրաստման մեջ, որպես կարևոր և որոշիչ գործոն, հաշվի է առնում դիզայնը․ այսինքն այն, թե պատրաստված նյութը որքանով է տեսանելի, ընկալելի և հաճելի աչքի համար, քանի որ տպագիր գովազդի տեքստային բովանդակության ընթերցումն ու ընկալումը հիմնականում կապված է պատկերի և տեքստի գրագետ համադրությունից:
Մենք իրականացնում ենք՝