Marketing services

Լոգո դիզայն

Տարբերանշանը բրենդի վիզուալ խորհրդանիշն է, որն օգտագործվում է ապրանքանիշը մրցակիցներից տարբերելու, ընկերության արժեքներն ու ինքնությունը հանրությանը փոխանցելու նպատակով:

Տարբերանշանի տեսակները

 Wordmark (բառային նշան) – տեքստային լոգո, որը հիմնականում բրենդի անունն է (Google, Coca-Cola)

Lettermark (տառային նշան) – տիպոգրաֆիայի վրա հիմնված լոգո, որը հիմնականում կազմված է բրենդի սկզբնատառերից (օր.՝ NASA, HBO)

Brandmark (բրենդային նշան) – բրենդը ներկայացնող գրաֆիկական պատկեր կամ խորհրդանիշ (օր.՝ Apple)

Combination mark (կոմբինացիոն նշան) – լոգո, որը համատեղում է տեքստն ու խորհրդանիշը (օր.՝ Nike, Adidas)

Emblem (էմբլեմա) – տարբերանշանի ձև, որը ներառում է մի քանի տարր՝ ապտկերներ, գրաֆիկա, տեքստ, խորհրդանիշեր (օր.՝ Starbucks, Harley-Davidson)

Լոգոյի ստեղծման ծառայություններ

Տարբերանշանի ստեղծումն իրականացվում է քայլ առ քայլ՝ հետազոտությունից մինչև պատվիրատուի կողմից վերջնական հաստատում:

  • Հետազոտություն և բրենդի վերլուծություն
  • Brainstorming
  • Դիզայն (3 տարբերակ)
  • Քննարկում պատվիրատուի հետ, տարբերակի ընտրություն, փոփոխություններ
  • Վերջնական լոգոյի ներկայացում տարբեր ֆորմատներով (EPS, PDF, SVG, PNG, JPG և այլն)
  • Լոգոյի օգտագործման ուղեցույցի տրամադրում

Մեր կատարած աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Ուղարկել CV