Marketing services

Կոնտենտ Մարքեթինգ

Կոնտենտ մարքեթինգը մարքեթինգային ռազմավարություն է, որն օգտագործվում է թիրախային լսարանին գրավելու, ներգրավելու և պահպանելու նպատակով՝ հոդվածների, հրապարակումների, տեսանյութերի, լուսանկարների, փոդքասթների և բովանդակության այլ տեսակների օգտագործման միջոցով:

Կոնտենտ մարքեթինգի առավելությունները

Կոնտենտ մարքեթինգն արդյունավետ օգտագործելու համար պետք է ճիշտ բովանդակություն ներկայացնել «վաճառքների ձագարի» յուրաքանչյուր փուլում՝ բրենդի ճանաչելիությունից մինչև վաճառքներ: Հաջող ռազմավարությունը կարող է շոշափելի օգուտներ և առավելություններ տալ բիզնեսին մրցակցային շուկայում, որոնք են՝

  • օնլայն ներկայացվածության աճը
  • նոր հաճախորդների ներգրավումը
  • վստահության ստեղծումը
  • բրենդի հեղինակության ամրապնդումը

Կոնտենտ մարքեթինգի ծառայություններ

Կոնտենտի ստեղծումը կարևոր է ինչպես սոցիալական հարթակներում, այնպես էլ SEO ռազմավարության մեջ, արտաքին, ռադիո, TV գովազդներ մշակելիս, միջոցառումներ կազմակերպելիս։

«Սպարսիս» մարքեթինգային ընկերությունը մատուցում է կոնտենտ մարքեթինգի հետևյալ ծառայությունները.

  • բլոգային հրապարակումների և հոդվածների ստեղծում
  • վիդեոկոնտենտի ստեղծում (reelmaking)
  • ֆոտոկոնտենտի ստեղծում
  • սոցիալական մեդիայի կոնտենտի ստեղծում
  • SEO կոնտենտի ստեղծում
  • գործող կոնտենտի օպտիմալացում
  • սթորիթելլինգ
  • գովազդային կոնտենտի ստեղծում
  • արտաքին, տպագիր, TV և ռադիո գովազդի կոնտենտի ստեղծում

Մեր կատարած աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Ուղարկել CV