Marketing services

SEO (որոնողական համակարգերի օպտիմալացում)

SEO-ն բիզնեսի համար կարևոր բանալի բառերով կայքի դիրքերի բարելավումն ու տեսանելիության բարձրացումն է որոնողական համակարգերում՝ ավելի շատ այցելություններ և կոնվերսիա ապահովելու նպատակով:

Ինչու՞ է SEO-ն կարեւոր

Վեբ կայք ունեցող բիզնեսների համար SEO-ն թիրախային այցելություններ գեներացնելու լավագույն միջոցն է: Երբ մարդիկ ցանկանում են ինչ-որ ծառայություն, ապրանք կամ ինֆորմացիա գտնել, նրանց ճանապարհորդությունը սկսվում է հիմնականում որոնման գործընթացից: Որքան ավելի բարձր է կայքի դիրքը որոնման արդյունքներում, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ պոտենցիալ հաճախորդը կհայտնվի հենց մեզ մոտ:

Որոնողական համակարգերի արդյունքների էջերը հարստացված են բազմաթիվ հնարավորություններով, որտեղ հայտնվելու դեպքում հնարավոր է էականորեն տարբերվել մրցակիցներից: Դրանք են՝

  • Ինֆորմացիոն վահանակներ
  • Քարտեզներ
  • Լուսանկարներ
  • Վիդեոներ
  • Կառուսելներ
  • «People also ask» բլոկ

Եվ գլխավորը՝ չկա անհրաժեշտություն գովազդի համար ծախսել հսկայական բյուջեներ, եթե կայքը Google-ում ունի բարձր դիրքեր և տեսանելիություն:

SEO-ի տեսակները

Ընդհանուր առմամբ, կայքի օպտիմալացումն ընթանում է երկու հիմնական ուղղությամբ՝

  • Ներքին օպտիմալացում
  • Տեխնիկական օպտիմալացում
  • Արտաքին օպտիմալացում

Ներքին օպտիմալացման դեպքում աշխատանքն ընթանում է կայքի ներսում, որտեղ վերացվում են առկա խնդիրները, օպտիմալացվում է կոնտենտը՝ վերնագրեր, ենթավերնագրեր, նկարագրություններ, լուսանկարներ և այլն:

Տեխնիկական օպտիմալացման դեպքում հայտնաբերվում և վերացվում են տեխնիկական խնդիրները՝ չինդեքսավորված էջեր, արագության բարելավում, անվտանգություն և այլն:

Արտաքին օպտիմալացման դեպքում բարձրացվում է կայքի տեսանելիությունն ու վստահությունը, ավելանում են այցելությունները՝ այլ ռելեվանտ կայքերում տեղադրված հրապարակումների միջոցով:

SEO ծառայություններ

 «Սպարսիս» մարքեթինգային ընկերությունը մատուցում է հետևյալ SEO ծառայությունները.

  • SEO ռազմավարության մշակում
  • Մրցակիցների վերլուծություն
  • Կայքի աուդիտ
  • Հայտնաբերված թերությունների վերացում
  • Բանալի բառերի հավաքագրում
  • Կոնտենտի կազմում և օպտիմալացում
  • Նկարների օպտիմալացում
  • Լինքբիլդինգ
  • Լոկալ օպտիմալացում

 

Ուղարկել CV