Marketing services

SMM (սոցիալական մեդիա մարքեթինգ)

SMM-ը սոցիալական մեդիա հարթակների համար կոնտենտի ստեղծումն է՝ ապրանքներ կամ ծառայություններ առաջխաղացնելու, բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու և թիրախային լսարանի հետ կապեր ստեղծելու համար:

Սոցիալական մեդիա մարքեթինգն արժեքավոր և օգտակար է բիզնեսի աճի համար, բայց անպայման պետք է հասկանալ, թե որ հարթակներում է թիրախային լսարանն անցկացնում իր ժամանակը:

SMM-ի առավելությունները

Շնորհիվ լայն կիրառության և տարածվածության, սոցիալական մեդիան բիզնեսների համար այսօր հանդիսանում է ամենաարդյունավետ մարքեթինգային աղբուրներից մեկը:

Ահա SMM-ի մի շարք առավելություններ

  • Բիզնեսի «մարդկայնացում»– գրառումների, հրապարակումների, ներգրավող ֆոտո և վիդեո կոնտենտի շնորհիվ բիզնեսը դառնում է շուկայի ակտիվ մասնակից
  • Այցելություններ– գովազդների և հրապարակումների միջոցով ավելանում են կայքի այցելությունները
  • Հաճախորդների ներգրավում– թիրախավորված գովազդների միջոցով հնարավոր է նոր հաճախորդներ և վաճառքներ ունենալ հենց սոցիալական ցանցերում
  • Բրենդի ճանաչելիության մեծացում– ավելի շատ ճանաչելիություն՝ ավելի շատ վաճառքներ
  • Հարաբերությունների հաստատում– նամակագրությունների, մեկնաբանություններին պատասխանելու շնորհիվ ստեղծվում են բիզնես-հաճախորդ կապեր, վերջինի մոտ հետզհետե մեծանում է վստահությունը բրենդի նկատմամբ

Ամենաարդյունավետ սոցիալական մեդիա հարթակները բիզնեսների համար

Կախված շուկայի տեսակից, թիրախային լսարանից, գործունեության տարածաշրջանից և շատ այլ գործոններից՝ արդյունավետ հարթակները կարող են էականորեն տարբերվել:

Հաշվի առնելով օգտատերերի քանակն ու հայտնիությունը, ամենատարածված և արդյունավետ սոցիալական մեդիա հարթակներն են Facebook-ը, Instagram-ը, LinkedIn-ը, Twitter-ը, Tiktok-ը և Snapchat-ը:

SMM ծառայություններ

«Սպարսիս» մարքեթինգային ընկերության SMM ծառայությունները ներառում են՝

  • մրցակիցների վերլուծություն
  • ռազմավարության մշակում
  • KPI-երի սահմանում
  • վիզուալ և տեքստային կոնտենտի ստեղծում
  • թիրախավորված գովազդների ակտիվացում և կառավարում
  • ընթացիկ վերլուծություններ և փոփոխություններ
  • հաշվետվությունների կառավարում

Մեր կողմից իրականացված նախագծերին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Ուղարկել CV