Marketing services

Միջոցառումների կազմակերպում

Իվենթ մենեջմենթը միջոցառումների պլանավորման, կազմակերպման և իրականացման գործընթացն է, որը ներառում է փոքր հավաքույթներից մինչև խոշոր կոնֆերանսներ, փառատոններ, համերգներ և կորպորոատիվ միջոցառումներ:

Այն ընդգրկում է միջոցառման բյուջեի կազմումը, բաշխումը, վայրի ընտրությունը, լոգիստիկ հարցերը, մարքեթինգային քայլերն ու ինչպես նապապատրաստական, այնպես էլ հենց տեղում իրականացվող բոլոր կազմակերպչակառավարական գործընթացները՝ ապահովելու միջոցառման սահուն և ըստ պլանի ընթացքը:

Միջոցառումների կարևորությունը

Միջոցառումները մշտապես լավ միջոց են բիզնես-հաճախորդ կապերն ամրապնդելու և կենդանի շփում ստեղծելու համար:

Լավ կազմակերպված միջոցառումը՝

  • ստեղծում է վստահություն հաճախորդների և ծառայություններով հետաքրքրվողների միջև
  • մեծացնում է բրենդի ճանաչելիությունը
  • ներգրավում է նոր հաճախորդների
  • բարձրացնում է բրենդի հեղինակությունը շուկայում, տարբերում է բրենդը մրցակիցներից

«Սպարսիս» մարքեթինգային ընկերության միջոցառումների կազմակերպման թիմը նախագծում, պլանավորում և իրականացնում է՝

  • Կոնֆերանսներ
  • Սեմինարներ
  • Համերգներ
  • Շնորհանդեսներ
  • Պրոմո ակցիաներ
  • Ֆոտո և վիդեո նկարահանումներ

Մեր կազմակերպած միջոցառումներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Ուղարկել CV