Marketing services

Սեմինարների, կոնֆերանսների, շնորհանդեսների կազմակերպում

Կորպորատիվ միջոցառումների շարքում առանձնակի տեղ են զբաղեցնում սեմինարիների և կոնֆերանսների կազմակերպումը: Հանրային կապերի ամրապնդման տեսանկյունից այս միջոցառումներն ամենաարդյունավետն են:

Սեմինարները սովորաբար նախատեսված են խորը գիտելիքներ տրամադրելու, փորձը կիսելու և մասնակիցների միջև քննարկումները հեշտացնելու համար: Դրանք կարող են տարբեր լինել ձևաչափով և մասշտաբով՝ փոքր խմբերի նիստերից մինչև մեծ կոնֆերանսներ:

Թիրախային լսարանի հետ ուղիղ կապի հաստատման պայմաններում նման միջոցառումները` քննարկումներ, հանդիպումներ, ելույթներ, զեկուցումներ և բանավեճեր կազմակերպելու լավագույն տարբերակներն են:

Մենք կազմակերպում ենք՝

  • Կրթական սեմինարներ՝ նախատեսված ուսանողների համար,
  • Վեբինարներ, առցանց կոնֆերանսներ և սեմինարներ,
  • Բիզնես սեմինարներ

Շնորհանդեսների կազմակերպում

Շնորհանդեսը հանդիսավոր միջոցառում է, հանրային կապերի տարաբնույթ միջոցառումներից ամենահետաքրքիրը, որի կազմակերպման ժամանակ կարևոր է ստեղծագործ միտքը և վառ երևակայությունը: Շնորհանդեսների կազմակերպման փուլում մեր թիմը նախապես մշակում և պլանավորում է այն անցկացնելու ձևաչափը և վայրը, սցենարը, ապահովում անհրաժեշտ ձայնային և լուսային տեխնիկան, նախագծում և պատրաստում շնորհանդեսի նպատակին համապատասխան պաստառներ, դեկորացիաներ, թռուցիկներ:

«Սպարսիս» մարքեթինգային ընկերության կազմակերպած սեմինարներին, շնորհանդեսներին և սեմինարներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Ուղարկել CV