Marketing services

Կայքերի և հավելվածների UI/UX դիզայն

Ի՞նչ է UI-ը (user interface)

User Interface-ը կամ հայերեն օգտագործողի ինտերֆեյսը կայքի կամ հավելվածի վիզուալ հատվածն է, որի հետ մարդիկ առնչվում են: Այն ներառում է այնպիսի տարրեր, ինչպիսիք են կոճակները, մենյուները, տառատեսակները, լուսանկարները և այս ամենի ճշտգրիտ դասավորությունը: UI-ի նպատակը կայքից կամ հավելվածից օգտվողներին առավելագույնս պարզ ու հասկանալի ինտերֆեյս տրամադրելն է:

Ի՞նչ է UX-ը (user experience)

User Experience-ը կամ հայերեն օգտագործողի փորձը հավելվածից կամ վեբ կայքից օգտվողների ընդհանուր փորձառությունն է՝ օգտագործողի անցած ճանապարհը, հարմարավետությունը և ընդհանուր «բավարարվածությունը»: UX-ի նպատակն է ապահովել այցելուների հեշտ, արագ և հարմարավետ նավարկությունը կայքից կամ հավելվածից օգտվելիս:

Ճիշտ կառուցված UI/UX պրոդուկտ ունենալը կարևոր է հատկապես այն ժամանակ, երբ օգտատերերն այցելում են կայք կամ հավելված բջջային սարքավորումներից: Ավելին, Mobile-friendly կայք ունենալը կարևոր գործոն է նաև որոնողական համակարգերում բարձր հորիզոնականներ գրավելու համար:

UI/UX դիզայնի ծառայություններ

UI/UX դիզայնի ծառայությունների մատուցումն ընթանում է մի քանի փուլով.

  • Թիրախային լսարանի, շուկայի և մրցակիցների վերլուծություն
  • Օգտագործողի պրոֆիլի ստեղծում
  • Սցենարների ստեղծում
  • Ինֆորմացիոն ստրուկտուրայի ստեղծում
  • Նապատիպավորում և փորձարկում
  • Վիզուալ դիզայն
  • Գործարկում և feedback-երի հիման վրա բարելավումներ

 

Ուղարկել CV