Marketing services

Պրոդուկտի և փաթեթավորման դիզայն

Պրոդուկտի և փաթեթավորման դիզայնը շուկայում առանձնանալու, սպառողի ուշադրությունը գրավելու և վերջինիս գնման դրդելու հարցում շատ մեծ նշանակություն ունի:

Ըստ մարքեթոլոգների՝ գնման որոշումների մոտ 70% – ը տեղի է ունենում անմիջապես վաճառասրահի ցուցապահարանների մոտ: Ապրանքի փաթեթավորման դիզայնի ֆունկցիոնալ խնդիրն է պաշտպանել ապրանքը փոխադրման և պահպանման ժամանակ, իսկ մարքեթինգային խնդիրը՝ տեղեկացնել, ցուցադրել, առանձնանալ, փոխանցել սպառողական փորձը և, իհարկե, վաճառել:

Պրոդուկտի և փաթեթավորման դիզայնի ստեղծումը բաղկացած է մի քանի փուլից, որոնք են՝

  • ապրանքի և շուկայի ուսումնասիրություն
  • համեմատություն շուկայում առկա անալոգների հետ
  • պրոդուկտի պրակտիկության խնդրի լուծում
  • սպառողական սեգմենտի պահանջների գնահատում
  • կոնցեպցիայի մշակում
  • դիզայն և իրագործում

«Սպարսիս» մարքեթինգային ընկերության կողմից իրականացված պրոդուկտի փաթեթավորման դիզայնի աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ուղարկել CV