Պրոմո ակցիաները մարքեթինգային ջանքեր են՝ նախատեսված ապրանքի կամ ծառայության ճանաչելիության բարձրացման, վաճառքների ավելացման և հաճախորդների ներգրավման համար:
BTL-ակցիաները (պրոմո ակցիաներ) սպառողի վրա անմիջական ազդեցություն են գործում: Վաճառքը խթանելու միջոցառումների կազմակերպման այս տեսակի դեպքում հնարավոր է ծանոթանալ ապրանքին կամ ծառայությանը, փորձարկել կամ համտեսել, ստանալ նվերներ կամ զեղչի կտրոններ:
Հաջող պրոմո ակցիայի կազմակերպումը պահանջում է մի քանի կարևոր քայլ.
Նպատակների սահմանում – անհրաժեշտ է հստակեցնել՝ պրոմո ակցիան իրականացվում է բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու, վաճառքներն ավելացնելու, թե՞ նոր ապրանք ներկայացնելու համար, ինչպես նաև սահմանել KPI-ներ
Բացահայտել թիրախային լսարանը – կարևոր է հասկանալ, թե ինչ տարիքային խմբի, սեռի, նախասիրությունների լսարանի համար է իրականացվելու պրոմո ակցիան
Ընտրել պրոմո ակցիայի տեսակը – ակցիաներ, առաջարկներ, նվերներ, մրցույթներ, հավատարմության ծրագրեր՝ անհրաժեշտ է հասկանալ, թե որ տեսակի պրոմո ակցիան ավելի արդյունավետ կլինի
Բյուջեի պլանավորում – անհրաժեշտ է սահմանել օպտիմալ բյուջե և բաշխել այն մարքեթինգային ծախսերի, նվերների և այլնի միջև
Ստեղծել կրեատիվ կոնտենտ – ուշադրություն գրավող վիզուալը պրոմո ակցիայի հաջող անցկացման համար կարևոր գործոն է
Ընտրել պրոմո ակցիան գովազդելու ճիշտ հարթակներ – հարկավոր է հասկանալ, թե որ հարթակներում ամենաարդյունավետը կլինի գովազդել պրոմո ակցիան, որտեղ է գտնվում թիրախային լսարանը՝ սոցիալական ցանցերում, առևտրի կենտրոններում, թե՞ մեկ այլ տեղ
Պլանավորում եւ իրականացում – վերը նշված քայլերից հետո սկսվում է պրոմո ակցիայի պլանավորումն ու իրականացումը
Արդյունքների վերլուծություն – ակցիայի ավարտից հետո անհրաժեշտ է վերլուծել արդյունքները, հասկանալ, թե որքան են դրանք համապատասխանում նախնական պատկերացումներին, կատարել անհրաժեշտ վերլուծություններ հետագա արշավների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով
Հարաբերությունների ստեղծում – պրոմո ակցիայից հետո անհրաժեշտ է պահել կապը մասնակիցների հետ, նրանց առաջարկել հավելյալ զեղչեր կամ անել այլ գործողություններ նրանց վաճառքների դրդելու համար
Մեր իրականացրած պրոմո ակցիաներին և այլ մարքեթինգային արշավներին կարող եք ծանոթանալ այստեղ: