Marketing services

Մարքեթինգային արշավների մշակում, պլանավորում և իրագործում

Ի՞նչ է մարքեթինգային արշավը

Մարքեթինգային արշավը տարբեր մարքեթինգային աղբյուրների և գործիքների համալիր քայլերի հաջորդականություն է՝ հասնելու բիզնեսի առջև դրված որևէ նպատակի:

Այն իրենից կարող է ենթադրել որևէ պրոդուկտի, ծառայության կամ առաջարկի ներկայացում TV-ում, ռադիոյում, օնլայն հարթակներում, բայց նաև կարող է հետապնդել ավելի լայն նպատակներ, ինչպիսիք են բրենդի ճանաչելիության բարձրացումը  կամ բրենդի տարբերակումը մրցակցային շուկայում:

Մարքեթինգային արշավները կարող են ներառել վճարովի գովազդ ավանդական և թվային մեդիա հարթակներում, ինչպես նաև անվճար աղբյուրների օգտագործում՝ էլ. հաղորդագրությունների ուղարկում հաճախորդներին, կայք, սոցիալական մեդիա հարթակներ:

Ի՞նչ նպատակով են իրականացվում մարքեթինգային արշավները

Բիզնեսները մարքեթինգային արշավներ կարող են իրականացնել հետևյալ նպատակներին հասնելու համար՝

  • նոր պրոդուկտի, առաջարկի կամ ծառայության ներկայացում
  • համագործակցություն այլ բրենդի կամ կազմակերպության հետ
  • բրենդի ճանաչելիության բարձրացում
  • բրենդի գաղափարախոսության, արժեքների ներկայացում հանրությանը

Որպեսզի մարքեթինգային արշավը հաջող ընթանա, պետք է սահմանել ակնկալվող արդյունքներ՝ համաձայն հատուկ անալիտիկ տվյալների (ցուցադրությունների քանակ, click-երի քանակ և այլն) և KPI-ների: Արշավի ավարտից հետո գրանցված արդյունքները պետք է վերլուծել և անել անհրաժեշտ հետևություններ:

«Սպարսիս» մարքեթինգային ընկերությունն իրականացնում է մարքեթինգային արշավներ սկսած գաղափարի մշակումից մինչև արշավի իրագործում, արդյունքների վերլուծություն և հաշվետվությունների ներկայացում:

Մեր մարքեթինգային արշավները, կախված բիզնեսի և արշավի առանձնահատկություններից, իրականացվում են հետևյալ մարքեթինգային աղբյուրների օգնությամբ.

  • տպագիր գովազդ
  • սոցիալական մեդիա հարթակներ՝ Facebook, Instagram, LinkedIn, X, Tiktok և այլն
  • email մարքեթինգ
  • TV և ռադիո գովազդ
  • PR, մամուլի հրապարակումներ
  • բաններային գովազդ կայքերում և հավելվածներում
  • արտաքին գովազդ՝ բիլբորդեր, թվային գովազդ, գովազդային վահանակներ և այլն

Ուղարկել CV