2026-05-30

GEO-ի 6 առավելություն, որոնք պետք է իմանա ցանկացած մարքեթոլոգ

Որոնողական համակարգերը փոխվում են ավելի արագ, քան երբևէ։ Google-ի որոնման արդյունքների էջերը թերթելու փոխարեն օգտատերերը դիմում են արհեստական բանականության այնպիսի հարթակների, ինչպիսինն են ChatGPT-ն, Gemini-ը և այլն։

Բրենդների համար սա լուրջ մարտահրավեր է թվային հարթակներում տեսանելիությունը պահպանելու տեսանկյունից։

Google-ում բարձր դիրքեր զբաղեցնելը կարևոր է, բայց արդեն ոչ բավարար։ Բրենդները, որոնք չեն հիշատակվում AI-ի տրամադրած պատասխաններում, կորցնում են հավանական հաճախորդների հետ շփման հնարավորություն հենց որոշման ընդունման պահին։

GEO-ն (generative engine optimization) բովանդակության և թվային ներկայության օպտիմալացման գործընթաց է, որպեսզի արհեստական բանականության համակարգերը կարողանան հասկանալ, վստահել և հիշատակել բրենդն իրենց պատասխաններում։ Ի տարբերություն դասական SEO-ի, որը կենտրոնանում է բարձր դիրքերի և արտաքին հղումների վրա, GEO-ն շեշտը դնում է կառուցվածքային տվյալների և պատասխանների համար նախատեսված բովանդակության վրա։

Սպարսիս մարքեթինգային ընկերության այս հոդվածում կխոսենք GEO-ի 6 հիմնական առավելությունների մասին, որոնք պետք է իմանա ցանկացած մարքեթոլոգ։

1. Ավելի շատ տեսանելիություն AI համակարգերի կողմից տրամադրած պատասխաններում

GEO-ի ամենամեծ առավելություններից մեկը ԱԲ համակարգերի կողմից տրամադրված պատասխաններում բրենդի հիշատակումն է։ Երբ օգտատերերը հարցնում են՝ «email մարքեթինգի լավագույն գործիքները», «լավագույն մարքեթինգային ընկերություններ», արհեստական բանականությամբ աշխատող հարթակները տրամադրում են ոչ թե հղումների ցանկ, այլ պատրաստի առաջարկություններ։

Եթե բրենդը հայտնվում է այդ առաջարկությունների մեջ, ապա ստանում է օգտատիրոջ ուշադրությունը որոշման ընդունման պահին։

Ի տարբերություն Google-ի, որտեղ ցուցադրվում են բազմաթիվ առանձին արդյունքներ, ԱԲ-ն իր պատասխաններում սովորաբար հիշատակում է սահմանափակ քանակությամբ բրենդներ, ինչը թվային հարթակում ստեղծում է նոր իրականություն՝ բրենդը կամ գոյություն ունի պատասխաններում, կամ բացակայում է։

GEO-ն օգնում է մեծացնել վաճառքի միտում ունեցող հարցերի պատասխաններում հայտնվելու հավանականությունը։

2. Ավելի թիրախային այցելություններ և որակյալ լիդեր

ԱԲ հարթակներից եկած այցելությունները սովորաբար ունենում են վաճառքի միտման ավելի բարձր մակարդակ, քան ավանդական օրգանիկ այցելությունները։

AI-ից օգտվող մարդիկ հաճախ տալիս են հստակ հարցեր։ Նախքան կայք այցելելը օգտատերերն արդեն հասկանում են, թե ինչ խնդիր է լուծում ապրանքը կամ ծառայությունը, ինչպիսինն է այն մրցակիցների հետ համեմատած և ինչպես կարող է բավարարել որոնման պահանջները։

Այս գործընթացը կրճատում է բրենդի հետ օգտատիրոջ առաջին շփման և գնման ճանապարհը։ Տեղեկատվական բնույթ կրող այցելությունների փոխարեն GEO-ն ներգրավում է այն լսարանը, որն արդեն գտնվում է ընտրության փուլում։

3. Բրենդի հեղինակության բարձրացում

ԱԲ համակարգերն իրենց պատասխաններում հիշատակում են վստահելի և հեղինակավոր բրենդներին, հետևաբար որքան շատ է բրենդը հայտնվում պատասխաններում, այնքան բարձրանում է մարդկանց վստահության մակարդակը՝ ստեղծելով տպավորություն, որ հիշատակված բրենդը ոլորտի կամ շուկայի առաջատար է։

Հեղինակության ձևավորման գործոններն են՝

  • Փորձագիտական բովանդակության ստեղծումը
  • Հիշատակումներ հեղինակավոր արտաքին աղբյուրներում
  • Բրենդի վերաբերյալ միասնական և ճշտգրիտ տեղեկատվություն բոլոր հարթակներում

Որքան վստահելի է բրենդը AI համակարգերի կողմից, այնքան ավելի շատ է առաջարկվում պատասխաններում։

4. Արդյունք՝ նվազագույն փոփոխություններով

GEO-ի գլխավոր առավելություններից մեկն այն է, որ պետք չէ ամեն ինչ սկսել զրոյից։ Բազմաթիվ գոյություն ունեցող հոդվածներ, վայրէջքի էջեր հնարավոր է նվազագույն փոփոխություննեով օպտիմալացնել AI որոնողական համակարգերի համար։

Ի՞նչ անել այս դեպքում

Հստակ պատասխաններ - ԱԲ համակարգերը նախընտրում են կարճ և հասկանալի պատասխաններ, որոնք վերծանելը հեշտ է
Հարցադրումներ և պատասխաններ - բովանդակության մեջ «ի՞նչ է արհեստական բանականությունը», «ինչպես է աշխատում ԱԲ որոնումը» և նմանատիպ հարցադրումներ տեղադրելն ու դրանց հստակ պատասխաններ տալը ԱԲ համակարգերին օգնում է ավելի լավ հասկանալ բովանդակությունն ու գնահատել դրա օգտակարությունը որոնողի տեսանկյունից։

Կառուցվածքային տվյալներ - JSON-LD-ով կամ այլ մեթոդներով ձևավորված կառուցվածքային տվյալներն ամենապարզ և հասկանալի ձևով փոխանցում են բրենդի մասին տեղեկություններն ԱԲ համակարգերին, հետևաբար դրանց օգտագործումը կարող է նշանակալիորեն մեծացնել տեսանելիությունը։

5. Ավելի վաղ ստեղծված մրցակցային առավելություն

Բազմաթիվ ընկերություններ դեռևս կենտրոնացած են միայն դասական SEO-ի վրա, ինչն արդեն GEO-ով զբաղվող ընկերություններին տալիս է մրցակցային առավելություն ստանալու և օնլայն հարթակներում ավելի մեծ տեղ զբաղեցնելու հնարավորություն։

AI որոնումն աճում է, բայց այստեղ մրցակցությունը դեռևս ավելի ցածր է, քան Google-ում։ Ընկերությունները, որոնք աշխատում են GEO-ի վրա, ստանում են բրենդի ճանաչելիության աճ, հիշատակումներ ԱԲ պատասխաններում և որակյալ այցելություններ։

6. Բրենդի ավելի հստակ ներկայացվաություն

Առանց օպտիմալացման ԱԲ համակարգերը կարող են սխալ ներկայացնել բրենդը։ Քանի որ AI մոդելները օգտվում են համացանցում եղած բաց աղբյուրներից, հնացած կամ ոչ համապատասխան տեղեկատվությունը օգտատերերի մոտ կարող է հանգեցնել բրենդի սխալ ընկալման։ Սխալ կամ ոչ համապատասխան տվյալների օրինակներ են ապրանքի սխալ նկարագրությունը, ոչ ակտուալ գինը, բացակայող ծառայությունները և այլն։ Գեներատիվ համակարգերի օպտիմալացումը օգնում է նվազեցնել այս ռիսկերը տվյալների համապատասխանության հաշվին։ Դրա համար անհրաժեշտ է՝

  • Թարմացնել ընկերության մասին տվյալները բոլոր հարթակներում և պարբերաբար հետևել դրանց ճշտգրտությանը
  • Հրապարակել որակյալ, մանրամասն և օգտակար բովանդակություն
  • Հետևել, թե ինչպես է ԱԲ-ն նկարագրում կամ ներկայացնում բրենդը։

Որքան պարզ և համակարգված է ներկայացված թվային տեղեկատվությունը, այնքան ավելի հեշտ է ԱԲ-ն հասկանում և ներկայացնում բիզնեսը։

Որտեղի՞ց սկսել GEO-ն

AI համակարգերի օպտիմալացումը հնարավոր է սկսել նաև առանց ընդհանուր մարքեթինգային ռազմավարության վերակառուցման։ Դրա համար անհրաժեշտ է՝

  • Օպտիմալացնել կայքի կարևոր էջերի բովանդակությունն ու կառուցվածքը
  • Ավելացնել FAQ հատվածներ
  • Ստեղծել կառուցվածքային տվյալներ
  • Ստուգել և համապատասխանեցնել բիզնեսի մասին տեղեկությունները բոլոր հարթակներում
  • Գրանցել բիզնեսը նոր հեղինակավոր հարթակներում և տեղեկատուներում
  • Պարբերաբար հետևել արդյունքներին

Անգամ աննշան փոփոխությունները կարող են նշանակալի արդյունք տալ։

Կապ հաստատեք մեզ հետ՝ Ձեր բիզնեսն արհեստական բանականությամբ աշխատող համակարգերի համար օպտիմալացնելու, տեսանելիությունը բարձրացնելու և ապագայի որոնմանը պատրաստ լինելու համար։

Նմանատիպ բլոգներ

Թվային մարքեթինգի թրենդները. ի՞նչ սպասել 2025 թվականին

Թվային մարքեթինգի թրենդները. ի՞նչ սպասել 2025 թվականին Թվային մարքեթինգի ոլորտն օրեցօր զարգանում և նոր հնարավորություններ է ստեղծում բրենդների համար՝ կապ հաստատելու իրենց թիրախային լսարանի հետ: Նորարա...

Ինչպե՞ս ստեղծել բրենդի պատմություն. ռազմավարության օրինակներ

Բրենդի պատմությունը պարզապես ընկերության մասին պատմություն չէ, դա նրա նպատակների, արժեքների և աշխարհի մասին հայացքների պատմությունն է: Այս հոդվածում մենք կդիտարկենք ազդեցիկ բրենդի պատմություն ստեղծելո...

Կարևոր կետեր, որոնք պետք է հաշվի առնել բիզնեսի համար թվային մարքեթինգի ընկերություն ընտրելիս

Ժամանակակից աշխարհում, որտեղ համացանցը հսկայական դեր է խաղում յուրաքանչյուր մարդու կյանքում, բիզնես գործունեությամբ զբաղվողները գնալով ավելի շատ են դիմում թվային մարքեթինգի ծառայություններ մատուցող ըն...

Կապ մեզ հետ

Ինձ հետաքրքրում է..․