AI օպտիմալացում

AI օպտիմալացման ծառայություններ

GEO ծառայություններ, որոնք բարձրացնում բրենդի տեսանելիությունը, վստահությունը և ճշգրիտ ներկայացումը AI որոնումներում և այլ գեներատիվ հարթակներում:

Կապ մեզ հետ
generative engine optimization.jpg.jpeg

Օպտիմալ բովանդակություն AI որոնումների համար

Օպտիմալացման ռազմավարություններ՝ AI և գեներատիվ համակարգերում տեսանելիության բարձրացման նպատակով

Կոնտեքստի օպտիմալացում

Ուսումնասիրում են բրենդը, օպտիմալացնում կոնտեքստը, որպեսզի AI համակարգերը հասկանան բիզնեսը, նրա նշանակությունն ու հեղինակությունը:

Բովանդակության կառուցվածք

Օպտիմալացնում ենք կայքի կառուցվածքն ու բովանդակությունը, որպեսզի AI համակարգերը հարցերի պատասխանելիս օգտագործեն այն:

AI տեսանելիության բարձրացում

Վերլուծում ենք տեսանելիության ազդանշանները, բարելավում ռազմավարությունն ու բարձրացնում բրենդի ներկայությունը գեներատիվ որոնման արդյունքներում:

GEO-ն (նաև AEO, AI SEO) ՝ գեներատիվ համակարգերի օպտիմալացումը, կայքերի և բրենդների օպտիմալացումն է արհեստական բանականության կամ այլ գեներատիվ որոնողական համակարգերում հարցումների արդյունքներում հայտնվելու նպատակով:

Գեներատիվ համակարգերի օպտիմալացումն ապահովում է, որպեսզի AI համակարգերը հասկանան բրենդի էությունը, ոլորտը, հեղինակությունն ու արժեքը, ինչն իր հերթին բարձրացնում է հարցումների արդյունքներում հայտնվելու հավանականությունը:

GEO-ի կարևորությունը 2026 թվականին

Մարդիկ օրեցօր ավելի շատ են օգտվում ChatGPT-ից, Google Gemini-ից և այլ AI որոնողական համակարգերից: Ի տարբերություն դասական SEO-ի, GEO-ն կարճ ժամանակում հասկանում է որոնողի մտադրությունը և համացանցում եղած տվյալների հիման վրա ներկայացնում կարճ կամ բովանդակալից պատասխան՝ կախված որոնման հարցումից: Արագ պատասխանները խնայում են մարդկանց ժամանակը:

Բրենդները, որոնք ուշադրություն են դարձնում GEO օպտիմալացմանը, ստանում են՝

  • Բարձր տեսանելիություն AI-ով ստեղծված պատասխաններում
  • Թիրախային լսարանի շրջանակում բրենդի հեղինակության ամրապնդում
  • Վստահության բարձրացում և երկարաժամկետ տեսանելիություն

Առանց գեներատիվ օպտիմալացման նույնիսկ շատ լավ SEO օպտիմալացված կայքերը կարող են չհայտնվել AI-ով գեներացվող որոնման արդյունքներում:

SEO և GEO. հիմնական տարբերությունները

Ավանդական SEO-ի նպատակը տեխնիկական օպտիմալացման, արտաքին հղումների, արժեքավոր բովանդակության և շատ այլ գործոնների միջոցով որոնողական համակարգերում համապատասխան բանալի բառերով բարձր դիրքեր գրավելն է: GEO-ն, ի տարբերություն SEO-ի, այն մասին է, թե ինչպես են արհեստական բանականության մոդելները հասկանում կայքի բովանդակությունը, ինչ վստահելի աղբյուրներից են օգտվում և ինչպիսի սկզբունքներով են վերադարձնում պատասխաններ:

SEO-ն կայքի օպտիմալացումն է որոնողական արդյունքներում հայտնվելու նպատակով, իսկ GEO-ն բրենդը կամ կայքն օպտիմալացնում է AI համակարգերի կողմից ճանաչվելու և համապատասխան հարցումների դեպքում պատասխաններում հայտնվելու համար: Այս երկուսի համատեղումն ապահովում է բիզնեսի ներկայացվածությունը գրեթե ամենուր, որտեղ հնարավոր է ինչ-որ բան որոնել:

AI օպտիմալացման ծառայություններ

Մեր կողմից մատուցվող AI օպտիմալացման ծառայություններն ընդգրկում են՝

  • Բովանդակության օպտիմալացում ԱԲ համակարգերի համար
  • Բանալի բառերի և որոնման մտադրությունների սեմանտիկ համապատասխանեցում
  • Բրենդի հեղինակության կառուցում
  • Կառուցվածքային տվյալների (structured data) օպտիմալացում
  • Թեմատիկ հեղինակության զարգացում
  • Կայքի/բրենդի պատրաստում AI մեջբերումների և հղումների համար
  • AI հարթակներում տեսանելիության մշտական մոնիթորինգ

Եթե ցանկանում եք, որպեսզի Ձեր բիզնեսը լինի տեսանելի, ակտուալ և արժանանա թիրախային լսարանի վստահությանը, ապա GEO-ով զբաղվելու ճիշտ ժամանակն է:
Կապ հաստատեք «Սպարսիս» միջազգային մարքեթինգային ընկերության հետ, որպեսզի քննարկենք, թե ինչպես կարող է գեներատիվ օպտիմալացումն ամրապնդել ձեր բիզնեսի թվային ներկայացվածությունն ու պատրաստել նրան նոր սերնդի որոնմանը:

Մեր նախագծերը

Loading...

Կապ մեզ հետ

Ինձ հետաքրքրում է..․