SMM ծառայություններ Coca Coal HBC Careers-ի համար
Coca-Cola-ն աշխարհի ամենահայտնի և արժեքավոր բրենդերից մեկն է՝ հայտնի իր արժեքներով և հզոր կորպորատիվ մշակույթով:
Սպարսիսը պատիվ է ունեցել ոչ միայն կազմակերպել ընկերության 2022 թվականի մարքեթինգային արշավը, այլև մատուցում է SMM ծառայություններ Coca-Cola HBC Careers-ին՝ ստեղծելով գրավիչ կոնտենտ և իրականացնելով թիրախավորված գովազդային արշավներ, որոնց միջոցով բազմաթիվ հաստիքներ համալրվում են տաղանդավոր մասնագետներով:
Coca-Cola-ում աշխատողները պարզապես պարտականություններ չեն կատարում՝ նրանք մեծ ընտանիքի կարևոր մասնիկն են: Համագործակցության շրջանակում ստեղծել ենք reel-եր, որոնք ներկայացնում են աշխատակիցների պատմությունները և ընկերության զարգացման ծրագրերը՝ ընդգծելով բրենդի հզոր կորպորատիվ մշակույթը։
Ֆոտոշարքեր
Սպարսիսը նաև կազմակերպել է պրոֆեսիոնալ ֆոտո նկարահանումներ՝ ներկայացնելով թիմի ներքին միջոցառումներն ու ընկերության մասնակցությունը տարբեր ցուցահանդեսներին: