2026-06-10

Ինչպե՞ս ստեղծել արդյունավետ մարքեթինգային պլան

Մարքեթինգը կարող է բարդանալ, երբ անհրաժեշտ է իրականացնել բյուջեի տարեկան կանխատեսում, ռեսուրսների բաշխում, մասնագետների հավաքագրում կամ աշխատանքի մի մասը վստահել աութսորս թիմի։ Առանց հստակ մարքեթինգային պլանի դժվար է պահպանել կազմակերպվածությունը, չափել արդյունքները և մարքեթինգային գործունեությունը համապատասխանեցնել բիզնեսի նպատակներին։

Լավ կառուցված մարքեթինգային պլանը ծառայում է որպես ճանապարհային քարտեզ, որն օգնում է ընկերություններին կազմակերպել, իրականացնել և գնահատել իրենց մարքեթինգային գործողությունները որոշակի ժամանակահատվածում։

«Սպարսիս» մարքեթինգային ընկերության այս հոդվածում կքննարկենք մարքեթինգային պլանի հիմնական բաղադրիչներն ու դրա ստեղծման գործընթացը։

Ի՞ նչ պետք է ընդգրկի մարքեթինգային պլանը

Չնայած նրան, որ յուրաքանչյուր ընկերություն ունի իր նպատակներն ու խնդիրները, արդյունավետ մարքեթինգային պլանը սովորաբար ներառում է հետևյալ կետերը։

1. Կազմակերպության մասին տեղեկատվության հավաքագրում

Նախ եւ առաջ պետք է սկսել սեփական ընկերության թվային և արտաքին հարթակներում ներկայացվածության վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումից։ Այս կետը պետք է ներառի ընկերության անվանումը, գտնվելու վայրը, առաքելությունը և մարքեթինգային թիմի հիմնական անդամների մասին տեղեկությունները։ Սա կօգնի ստեղծել անհրաժեշտ համատեքստ՝ նախքան ռազմավարության և մարքեթինգային պլանավորման փուլերին անցնելը։

2. SWOT վերլուծություն

SWOT վերլուծությունը օգնում է գնահատել բիզնեսի ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև հնարավորություններն ու սպառնալիքները։ Այս գործիքը թույլ է տալիս բացահայտել ընկերության ներքին առավելություններն ու թերությունները, ինչպես նաև արտաքին գործոնները, որոնք կարող են ազդել ընկերության զարգացման վրա։

SWOT վերլուծության կանոնավոր թարմացումը օգնում է պահպանել մարքեթինգային ռազմավարության արդիականությունը՝ շուկայի և մրցակցային միջավայրի փոփոխությունների պայմաններում։

3. Մարքեթինգային նախաձեռնություններ

Անհրաժեշտ է նկարագրել թիմի հիմնական մարքեթինգային նախագծերն ու առաջնահերթությունները։ Յուրաքանչյուր նախաձեռնություն պետք է ունենա հստակ սահմանված նպատակներ և լինի հստակ, չափելի, իրագործելի, ռելեվանտ և ժամանակային սահմանափակում ունեցող։

Օրինակ՝ «ավելացնել սոցիալական ցանցերի հետևորդների թիվը» նպատակի փոխարեն անհրաժեշտ է նշել կոնկրետ ցուցանիշ և դրա իրականացման ժամկետը։

4. Թիրախային լսարան

Թիրախային լսարանի բացահայտման փուլն արդյունավետ մարքեթինգային պլանի կազմման գլխավոր նախապայմաններից է։ Այս բաժնում խորհուրդ է տրվում ներառել՝

  • Ոլորտները, որոնց հետ աշխատում է ընկերությունը
  • Գնորդների կերպարներ (Buyer Personas)
  • Հաճախորդների դեմոգրաֆիկ տվյալները
  • Լսարանի նպատակներն ու կարիքները
  • Լսարանի հիմնական խնդիրներն ու «ցավային» կետերը

Լսարանի խորը ուսումնասիրությունը թույլ է տալիս ստեղծել ավելի արդյունավետ մարքեթինգային հաղորդագրություններ։

5. Մրցակիցների վերլուծություն

Մրցակիցների ուսումնասիրությունը կարևոր է շուկայում նոր հնարավորություններ գտնելու համար։ Անհրաժեշտ է վերլուծել մրակիցների՝

  • Դիրքավորումը
  • Ապրանքները կամ ծառայությունները
  • Գնային քաղաքականությունը
  • Շուկայական մասնաբաժինը
  • Մարքեթինգային ակտիվությունը

6. Շուկայական ռազմավարություն

Շուկայական ռազմավարության ներառումը մարքեթինգային պլանում սահմանում է, թե ինչպես է ընկերությունը մրցակցելու և ներկայանալու շուկայում։

Ուժեղ շուկայական ռազմավարությունը սովորաբար ներառում է ընդլայնված մարքեթինգային խառնուրդ (marketing mix)՝

  • Ապրանք (Product)
  • Գին (Price)
  • Վաճառքի վայր / բաշխում (Place)
  • Առաջխաղացում (Promotion)
  • Մարդիկ (People)
  • Գործընթացներ (Processes)
  • Նյութական ապացույցներ (Physical Evidence)

Ռազմավարությունը պետք է միավորի բիզնեսի նպատակները, թիրախային լսարանի կարիքները, մրցակցային առավելությունները և մարքեթինգային նախաձեռնությունները մեկ ամբողջական համակարգի մեջ։

7. Բյուջե

Յուրաքանչյուր մարքեթինգային պլան պետք է պարունակի բյուջեի ընդհանուր նկարագիրը։ Ծախսերը կարող են ներառել՝

  • Գովազդային արշավները
  • Մարքեթինգային ծրագրային ապահովումը
  • Գործակալությունների ծառայությունները
  • Բովանդակության ստեղծումը
  • Միջոցառումները և հովանավորությունները

Բյուջեի հստակեցումն օգնում է ճիշտ սահմանել առաջնահերթությունները և արդյունավետ բաշխել ռեսուրսները։

8. Մարքեթինգային ալիքներ

Մարքեթինգային ալիքները շատ են, բայց անհրաժեշտ է առանձնացնել նրանք, որոնք օգտագործվելու են մարքեթինգային նպատակներին հասնելու համար։ Օրինակ՝

  • Կայք
  • Որոնողական համակարգերի օպտիմալացում
  • Սոցիալական ցանցեր
  • Email մարքեթինգ
  • Վճարովի գովազդներ
  • Կոնտենտ մարքեթինգ
  • Ավանդական մեդիա մարքեթինգ

Յուրաքանչյուր ալիքի համար անհրաժեշտ է սահմանել դրա նպատակը և արդյունավետության չափորոշիչները։

9. Մարքեթինգային տեխնոլոգիաներ

Ժամանակակից մարքեթինգը մեծապես հիմնված է տեխնոլոգիաների վրա։ Անհրաժեշտ է ներառել այն գործիքներն ու հարթակները, որոնք աջակցում են մարքեթինգային գործընթացներին՝ CRM համակարգեր, վերլուծական ծառայություններ, email մարքեթինգի հարթակներ, ավտոմատացման գործիքներ, գովազդային համակարգեր և այլն։

Կարևոր է բացատրել, թե ինչպես է յուրաքանչյուր գործիք նպաստում բիզնես նպատակների իրականացմանը և բարձրացնում մարքեթինգային գործունեության արդյունավետությունը։

Մարքեթինգային օրացույցի ստեղծում

Մարքեթինգային պլանը պետք է ներառի նաև նախագծերի, արշավների, հիմնական առաջադրանքների և վերահսկողական փուլերի իրականացման ժամանակացույցը։

Յուրաքանչյուր նախագծի համար խորհուրդ է տրվում առանձնացնել ժամանակ հետևյալ փուլերի համար՝

Գաղափարների մշակում - հայեցակարգի ստեղծում և նպատակների սահմանում։
Պլանավորում - բյուջեի, պարտականությունների, ժամկետների և անհրաժեշտ ռեսուրսների բաշխում
Իրականացում - արշավների մեկնարկ և արդյունքների մշտադիտարկում։
Վերլուծություն - արդյունավետության գնահատում, KPI-ների վերլուծություն և բարելավման հնարավորությունների բացահայտում։

Միասնական օրացույցի առկայությունը օգնում է թիմին հասկանալ ընթացիկ առաջնահերթությունները և պահպանել սահմանված ժամկետները։

Ամփոփում

Մարքեթինգային պլանավորումն ապահովում է հստակություն, ուղղություն և վերահսկողություն ընկերության մարքեթինգային գործունեության նկատմամբ։ Անկախ նրանից՝ բիզնեսը ստարտափ է, զարգացող ընկերություն, թե խոշոր կազմակերպություն, հստակ ռազմավարության առկայությունն օգնում է հասնել սահմանված նպատակներին։

Համադրելով շուկայի հետազոտությունը, թիրախային լսարանի խորքային ըմբռնումը, հստակ նպատակները, մարտավարական պլանավորումը, բյուջետավորումը և արդյունքների վերլուծությունը, կազմակերպությունը կարող է ստեղծել ամուր հիմք կայուն աճի և մարքեթինգային արդյունավետության բարձրացման համար։

Կապ հաստատեք Սպարսիսի հետ, և մենք կմշակենք ռազմավարություն, որը լիովին կհամապատասխանի ձեր բիզնեսի նպատակներին։

Նմանատիպ բլոգներ

Ի՞նչ է մարքեթինգային հետազոտությունը

Շուկայում բիզնեսի առաջխաղացումն ապահովելը առանց մարքեթինգային հետազոտության երբեմն նման է մութ սենյակում առանց լույսի աղբյուրի անհրաժեշտ իրը փնտրելուն։ Դուք կարող է նախապես որոշակի տվյալներ իմանաք այդ...

5 կարևոր քայլ մարքեթինգային ռազմավարություն գրելու համար

Մարքեթինգը յուրաքանչյուր բիզնեսում ունի էական նշանակություն և հանդիսանում է վերջինիս հաջողության հիմք։ Մարքեթինգային ռազմավարությունը ցույց է տալիս, թե ինչպես պետք է բիզնեսը ներգրավի և փոխակերպի պոտեն...

Մարքեթինգի դերը բիզնեսում․ մասնագիտացված ընկերության կարևորությունը

«Մարքեթինգը ընկերության համար շահավետ տարբերակով մարդկանց պահանջմունքների բավարարման և վերարտադրության գործընթացն է»: Սա, թերևս, Մարքեթինգի դասական համարվող բնորոշումներից մեկն է, որի հեղի...

Կապ մեզ հետ

Ինձ հետաքրքրում է..․