Sparsis թիմն իրականացրեց «Informatic Solution» ընկերության 25-ամյակին նվիրված միջոցառման ամբողջական կազմակերպչական գործընթացն ու ղեկավարումը։
Իր 25-ամյա ճանապարհին «Informatics Solution»-ը ձևավորել է կայուն դիրք ոլորտում և այսօր հանդիսանում է առաջատարներից մեկը, ով ներմուծում և տեղայնացնում է ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ՝ պլաստիկ քարտեր, բանկոմատներ, վճարային և ավտոմատացման սարքեր, ինչպես նաև տպագրական համակարգեր։
Միջոցառումը դարձավ ոչ միայն անցած ճանապարհի ամփոփում, այլև հարթակ՝ ցուցադրելու ընկերության ռեբրենդավորումը։ Ընկերությունը հայտարարեց իր նոր անվանումը՝ IQS - Integrated Quantum Solutions:
Միջոցառման կազմակերպման շրջանակներում մեր թիմն իրականացրել է՝
- Կոնցեպտի մշակում,
- Լոկացիայի ընտրություն,
- Դիզայներական աշխատանքներ և տարածքի բրենդավորում,
- Ընկերության մասին պատմող տեսահոլովակի նկարահանում,
- Աջակցող staff-ի ընտրություն,
- Միջոցառման ամբողջական կառավարում։