Sparsis մարքեթինգային ընկերությունը, համագործակցելով ICEX Spain Trade and Investment-ի, որը ներկայանում է INTERIORS FROM SPAIN բրենդի ներքո և Իսպանիայի դեսպանատան առևտրի և տնտեսական բաժնի հետ, կազմակերպել է «MADE IN SPAIN: Ինովացիա և դիզայն» միջոցառումը։
Միջոցառումը նվիրված էր ժամանակակից ճարտարապետության և ինտերիերի դիզայնի արդիական միտումներին, ինչպես նաև Իսպանիայից ներկայացված նորարարական տեխնոլոգիաներին և լուծումներին։ Մասնակցել են իսպանական առաջատար արտադրողներ՝ ներկայացնելով բացօթյա, տան և գրասենյակային կահույք, ինչպես նաև կերամիկական սալիկներ։
Համագործակցության շրջանակներում մեր թիմը պատասխանատու էր միջոցառման վիզուալ կոնցեպտի մշակման, բրենդային նյութերի ստեղծման և տպագրական լուծումների համար՝ ներառյալ ռոլլ-ափեր, բեյջեր, ֆլայերներ և այլ կոմունիկացիոն նյութեր։
Բացի այդ, մեր թիմի կողմից իրականացվել է թիրախային հյուրերի ներգրավում, միջոցառման ամբողջ ընթացքի կառավարում, ինչպես նաև ֆոտո և վիդեո նկարահանում։