2025-10-26

Ի՞նչ է 360° մարքեթինգը և ի՞նչու է այն անհրաժեշտ բիզնեսին

21-րդ դարում, երբ մարդկությունն ապրանքներ ու ծառայություններ փնտրելիս օգտվում է սոցիալական ցանցերից, որոնողական համակարգերից, մոբայլ հավելվածներից, օնլայն քարտեզներից, վաճառասրահներից, կայքերից եւ բազմաթիվ այլ հարթակներից, ներկայացվածության 1 կամ մի քանի հարթակը հաճախ բավարար չէ գոհացնող վաճառքներ գրանցելու եւ շուկայում մրցունակ մնալու համար: Այստեղ օգնության է հասնում համալիր մարքեթինգային մոտեցումը:

Այն մարքեթինգային ընկերությունները, որոնք մատուցում են 360° մարքեթինգային ծառայություններ, իրենց հաճախորդների համար երկարաժամկետ հեռանկարում ապահովում են արագ եւ շոշափելի արդյունքներ:

Համալիր մարքեթինգային լուծումները միավորում են ռազմավարությունը, կրեատիվ բովանդակությունը, թվային եւ ավանդական գովազդները, տվյալների վերլուծությունն ու շատ ավելին:

Ի՞նչ է 360° մարքեթինգային ընկերությունը

360° մարքեթինգային ծառայություններ մատուցող ընկերություն՝ սա նշանակում է, որ այն ընկերությունը, որը զբաղվում է Ձեր բրենդի առաջխաղացմամբ, ի զորու է ինչպես ավանդական, այնպես էլ թվային մարքեթինգի աղբյուրների միջոցով հոգալ բիզնեսի պատշաճ ներկայացվածությունը՝ սկսած շուկայի եւ մրցակիցների ուսումնասիրությունից մինչև ռազմավարության մշակում, վճարովի գովազդներ, օրգանիկ ներկայացվածություն, բովանդակության ստեղծում, PR ջանքեր, միջոցառումների կազմակերպում և այլն:

Միայն սոց. ցանցերում կամ սեփական կայքի միջոցով լսարանին ներկայանալը կարող է բազմաթիվ բաց թողնված վաճառքների եւ կապերի պատճառ հանդիսանալ, բայց համալիր մարքեթինգային մոտեցումը «թույլ չի տալիս» դա:

Capital One Shopping-ի փոխանցմամբ, երեք կամ ավելի մարքեթինգային աղբյուրների օգտագործումը կարող է մեծացնել հաճախորդների ներգրավվածությունը 250%-ով՝ ի տարբերություն մեկ հարթակում ներկայացվածության:

Ե՞րբ է բրենդին անհրաժեշտ 360° մարքեթինգային մոտեցում

360° մարքեթինգն այն բիզնեսների համար է, ովքեր ցանկանում են, որ բոլոր մարքեթինգային ջանքերը լինեն կոորդինացված եւ չափելի: 360o արշավը կարող է առավել արդյունավետ լինել հատկապես՝

  • Նոր ապրանքի ներկայացման դեպքում
  • Նոր շուկա մուտք գործելու դեպքում
  • Շուկայում բրենդի դիրքավորման փոփոխության դեպքում
  • Ցածր ներգրավվածության եւ չգոհացնող վաճառքների դեպքում

360° մարքեթինգային արշավներ - հաջողության պատմություններ

Կիսի՛ր «Կոկա-կոլան»

Աշխարհահռչակ Կոկա-կոլայի «Կիսի՛ր Կոկա-կոլան» արշավը 360o մարքեթինգային արշավի հրաշալի օրինակ է: Գովազդներ հեռուստատեսությամբ, սոցիալական ցանցերում, քաղաքային բաններների միջոցով՝ այս ամենն էլ ավելի բարձրացրեց բրենդի համաշխարհային ճանաչելիությունը, իսկ կրեատիվ գաղափարը մարդկանց դրդեց գնել կոկա-կոլա հայրիկի, մայրիկի, տատիկի եւ ընկերների համար: Կարճ ժամանակահատվածում արշավն Ավստրալիայում հանգեցրեց վաճառքների 7% աճի:

Dove - Real Beauty (Իրական գեղեցկություն)

Խնամքի եւ հիգիենայի միջոցների արտադրությամբ զբաղվող Dove ընկերությունը 2004թ. իրականացրեց ուսումնասիրություն, որի նպատակն էր կանանց խնդիրների բացահայտումը: Անհրաժեշտ էր հասկանալ՝ ինչպիսի՞ն են գեղեցկության ստանդարտներն ու ինչպե՞ս են սեփական արտաքին տեսքի մասին պատկերացումներն ազդում գեղեցիկ սեռի ինքնագնահատականի վրա: Արդյունքում պարզ դարձավ, որ կանանց միայն 2%-ն է իրեն համարում գեղեցիկ:

Հետազոտության հիման վրա տեղծվեց «Dove - Իրական գեղեցկություն» մարքեթինգային արշավը, որի շրջանակում տարբեր տարիքրի, մաշկի գույնի, մարմնի զանգվածի եւ կառուցվածքի կանայք դարձան արշավի հերոսները: Արշավը տարածվեց սոցիալական ցանցերում, հեռուստատեսությունում, կազմակերպվեցին բազմաթիվ միջոցառումներ, քննարկումներ եւ կոնֆերանսներ՝ նվիրված կանանց խնդիրներին եւ ինքնագնահատականի վրա ազդող գործոններին՝ շեշտադրելով իրական գեղեցկությունը:

Ընդամենը 1 հաջողված արշավի շնորհիվ Dove-ը գրավեց շուկան՝ ոգեշնչելով բազմաթիվ կանանց աշխարհի տարբեր ծայրերում: Արդյունքում, ընկերության վաճառքներն ընդամենը 3 տարում կրկնապատկվեցին՝ $2 միլիարդից հասնելով 4-ի:

Red Bull

Red Bull-ն ուղիղ վաճառքներ գրեթե չի իրականացնում: Այն էներգետիկ ըմպելիքը շուկայում դիրքավորել է ոչ թե որպես պրոդուկտ, այլ ապրելակերպ: Ավստրիական բրենդը կազմակերպում է բազմաթիվ սպորտային միջոցառումներ, հովանավորում դրանք, ստեղծում ֆիլմեր, կրեատիվ բովանդակություն եւ այդ ամենը ներկայացնում սոցիալական ցանցերում, TV-ում եւ ավանդական գովազդի հարթակներում: Այս համալիր մոտեցումը Red Bull-ին առանձնացնում է շուկայում եւ ապահովում վաճառքների շարունակական աճ:

Ինչպե՞ս է համալիր մարքեթինգային ընկերությունը ստեղծում 360° արշավներ

Մարքեթինգային արշավներ մշակելիս համալիր մարքեթինգային ընկերությունն անցնում է մի քանի փուլով.

Շուկայի, պրոդուկտի եւ մրցակիցների ուսումնասիրություն

Նախքան արշավի մեկնարկն անհրաժեշտ է հասկանալ շուկայի բացերն ու հնարավորությունները, թիրախային լսարանը, այնուհետեւ սեգմենտավորել այն, վերլուծել վարքագիծն ու առանձնացնել արշավի տարածման օպտիմալ հարթակները:

Ռազմավարություն եւ արդյունավետության ցուցանիշներ

Յուրաքանչյուր մարքեթինգային արշավ պետք է ունենա իր առջև դրված նպատակներ եւ չափելիություն: Անհրաժեշտ է հասկանալ, թե որոնք են հաջողության չափորոշիչները՝ բրենդի ճանաչելիության բարձրացումը, թիրախային լսարանի ներգրավվածությունը, վաճառքների աճը, թե՞ բոլորը միասին: Այս փուլն ապահովում է, որ հետագա քայլերն ու որոշումները լինեն հիմնավոր, ոչ թե անկանոն:

Կրեատիվ բովանդակության եւ message-ի մշակում

Ուսումնասիրության եւ ռազմավարության մշակման հիման վրա ստեղծվում են կրեատիվ բովանդակությունն ու հիմնական ասելիքները: Այս փուլն ամենակարեւորն է, քանի որ ասելիքի միջոցով է բրենդն առաջացնելու որոշակի հույզեր եւ ասոցացիաներ: Սահմանվում է բովանդակության ձևաչափը տարբեր ալիքների համար (email, ինֆլուենսեր մարքեթինգ, PR, միջոցառումներ, սոցիալական մեդիա մարքեթինգ, հեռուստատեսություն եւ այլն):

Արշավի մեկնարկ

Այս փուլում բրենդի ասելիքը ներկայացվում է լսարանին բոլոր այն եղանակներով, որոնք ուսումնասիրության ընթացքում առանձնացվել են:

Վերլուծություն

Մարքեթինգում ոչինչ հստակ չէ՝ միայն վիճակագրությունը: Թվային մարքեթինգի գործիքները, ինչպիսիք են Google Analytics-ը, Meta Business Suit-ը, Hubspot-ը, թույլ են տալիս իրական ժամանակում վերլուծել եւ հասկանալ, թե որ մարքեթինգային աղբյուրն է գրանցում ավելի լավ արդյունքներ եւ այս ամենի հիման վրա փոփոխել ռազմավարությունը:
Նման պրոֆեսիոնալ մոտեցումը 360o մարքեթինգային ընկերություններին առանձնացնում է առանձին ծառայություններ մատուցողներից:

360 աստիճան մարքեթինգի երկարաժամկետ հեռանկարը

Համալիր մարքեթինգային ծառայությունները սովորաբար ծախսատար են, բայց երկարաժամկետ հեռանկարում կարող են ապահովել բրենդի ճանաչելիության եւ վաճառքների զգալի աճ, մինչդեռ պարզապես ապրանքը սոցիալական ցանցերում ներկայացնելու դեպքում չնչին գումարով հնարավոր է ունենալ որոշակի վաճառքներ և այդքանով սահմանափակվել:

360 աստիճան մարքեթինգային արշավը, որպես կանոն, 1 կամ մի քանի տարվա ընթացքում ապահովում է ներդրումների վերադարձի բարձր տոկոս (ROI):

360° մարքեթինգը փոքր կամ միջին բիզնեսի համար

Համալիր մարքեթինգն առաջին հերթին պահանջում է ճիշտ մոտեցում, ոչ թե մեծ բյուջե: Անգամ փոքր բիզնեսները կարող են իրականացնել մարքեթինգային արշավներ ճիշտ ընտրված հարթակներում (օրինակ՝ սոցցանցեր+որոնողական համակարգեր+email) եւ գրանցել զգալի արդյունքներ: Արշավի մշտական վերլուծությունը, փորձարկումներն ու տվյալների հիման վրա կատարված փոփոխությունները թույլ են տալիս խնայել ծախսերն ու նվազեցնել կոնվերսիայի միջին գինը:

Ի՞նչ սպասել համալիր մարքեթինգային ընկերությունից եւ ինչի՞ն ուշադրություն դարձնել

360° մարքեթինգային մոտեցումը բրենդի համար կարող է շրջադարձային լինել, բայց անհրաժեշտ է հաշվի առնել որոշ նրբություններ:

Ինչպե՞ս չափել հաջողությունը տարբեր ալիքներում

Որպես պատվիրատու՝ անհրաժեշտ է հասկանալ, որ, օրինակ Youtube-յան հոլովակից պետք չէ սպասել նույնքան վաճառքներ, որքան թիրախավորված գովազդներից, բայց բրենդի ճանաչելիության տեսանկյունից այն կարող է շատ ավելի արդյունավետ լինել: Youtube-ում հաջողության ցուցանիշ կարող է համարվել հոլովակի 75%+ դիտումների բարձր տոկոսը:

Բովանդակության հերթականությունը

Բովանդակությունը պետք է համապատասխանի հաճախորդի ճանապարհորդության փուլերին: Նախ՝ ճանաչելիություն, ապա՝ վստահության ձեռքբերում, որից հետո վաճառքներ եւ հաճախորդի վերադարձ:

Վերլուծական գործիքների ինտեգրում

360° մարքեթինգային արշավներ ստեղծելիս շատ կարեւոր է, որպեսզի ոչ մի այցելություն, դիտում, քլիք եւ վաճառք «անանուն» չմնա: Նախքան արշավի մեկնարկն անհրաժեշտ է իրականացնել համապատասխան գործիքակազմի ինտեգրումներն ու կարգավորումները (CRM, Google Analytics և այլն):

Թեստային արշավ

Արշավի մասշտաբավորումից առաջ անհրաժեշտ է փոքր բյուջեներով փորձարկումներ իրականացնել՝ հասկանալու համար յուրաքանչյուր աղբյուրի արդյունավետությունն ու սպասելիքները:

Ամփոփում

Շուկայում մասնաբաժինը մեծացնելու համար համալիր մարքեթինգային ծառայություններն այլեւս ընտրություն չեն, այլ ամուր հիմք: Վիճակագրությունը հստակ է՝ բազմալիք, 360 աստիճան մարքեթինգային ռազմավարությունները խթանում են հաճախորդների ներգրավվածությունն ու վաճառքներն, ապահովում ներդրումների բարձր վերադարձ:

Startup-եր, փոքր կամ միջին բիզնեսներ, համաշխարհային բրենդներ. «Սպարսիս» միջազգային մարքեթինգային ընկերությունը մատուցում է 360° մարքեթինգային ծառայություններ ցանկացած տեսակի եւ մասշտաբի կազմակերպության համար:

Նմանատիպ բլոգներ

Ի՞նչ է մարքեթինգային հետազոտությունը

Շուկայում բիզնեսի առաջխաղացումն ապահովելը առանց մարքեթինգային հետազոտության երբեմն նման է մութ սենյակում առանց լույսի աղբյուրի անհրաժեշտ իրը փնտրելուն։ Դուք կարող է նախապես որոշակի տվյալներ իմանաք այդ...

5 կարևոր քայլ մարքեթինգային ռազմավարություն գրելու համար

Մարքեթինգը յուրաքանչյուր բիզնեսում ունի էական նշանակություն և հանդիսանում է վերջինիս հաջողության հիմք։ Մարքեթինգային ռազմավարությունը ցույց է տալիս, թե ինչպես պետք է բիզնեսը ներգրավի և փոխակերպի պոտեն...

Մարքեթինգի դերը բիզնեսում․ մասնագիտացված ընկերության կարևորությունը

«Մարքեթինգը ընկերության համար շահավետ տարբերակով մարդկանց պահանջմունքների բավարարման և վերարտադրության գործընթացն է»: Սա, թերևս, Մարքեթինգի դասական համարվող բնորոշումներից մեկն է, որի հեղի...

Կապ մեզ հետ

Ինձ հետաքրքրում է..․