Ի՞նչ է մարքեթինգային հետազոտությունը
Շուկայում բիզնեսի առաջխաղացումն ապահովելը առանց մարքեթինգային հետազոտության երբեմն նման է մութ սենյակում առանց լույսի աղբյուրի անհրաժեշտ իրը փնտրելուն։ Դուք կարող է նախապես որոշակի տվյալներ իմանաք այդ...
Կայքում այցելուների հայտնվելը գործի միայն կեսն է՝ իրական մարտահրավերը այցելուներին հաճախորդ դարձնելու գործընթացն է։ Անկախ կայքի այցելուների քանակից, դրանք ոչ մի նշանակալի օգուտ չեն տալիս, եթե մարդիկ հեռանում են առանց արժեքավոր գործողություն կատարելու։
Հենց այս պատճառով էլ կոնվերսիայի գործակցի օպտիմալացումը (Conversion Rate Optimization - CRO) կարևոր նշանակություն ունի թվային մարքեթինգի աշխարհում։ Հասկանալով, թե ինչպես են օգտատերերը փոխազդում կայքի հետ և կատարելով բարելավումներ՝ բիզնեսները կարող են մեծացնել այն այցելուների տոկոսը, որոնք կատարում են ցանկալի գործողություններ, և առավելագույնի հասցնել իրենց մարքեթինգային ներդրումների արդյունավետությունը։
Սպարսիս մարքեթինգային ընկերության այս հոդվածում կանդրադառնանք կոնվերսիայի գործակցի կարևորությանը, դրա վրա ազդող գործոններին և այն մեթոդներին, որոնց միջոցով հնարավոր է օպտիմալացնել կայքն ու բարելավել արդյունքները։
Կոնվերսիայի գործակիցը ցույց է տալիս, թե կայքի այցելուների քանի տոկոսն է վերջնարդյունքում իրականացնում թիրախային գործողություն։ Բիզնեսի նպատակներից կախված, այդ գործողությունը կարող է լինել ապրանքի վաճառք, հետադարձ կապի ձևանմուշի լրացում, խորհրդատվության գրանցում, որևէ ֆայլի ներբեռնում և այլն։
CR-ի (conversion rate) հաշվարկը շատ պարզ է՝ անհրաժեշտ է կոնվերսիոն գործողությունների քանակը բաժանել այցելությունների քանակին և արդյունքը բազմապատկել 100-ով։
Կոնվերսիայի գործակցի բարձրացման համար անհրաժեշտ է հասկանալ այցելուների վարքագիծը, նրանց պահանջներն ու պատճառները, որոնց ազդեցությամբ նրանք որոշում են՝ մնալ կայքում, թե լքել այն։
Բազմաթիվ ընկերություններ մարքեթինգի արդյունավետությունը գնահատում են այցելությունների թվով։ Իհարկե, նոր այցելուների ներգրավումը կարևոր նշանակություն ունի, բայց բազմաթիվ այցելությունները ոչ միշտ են նշանակում բազմաթիվ վաճառքներ։ Ավելի կարևոր է հասկանալ, թե որքանով է այցելուներից հաճախորդներ «ստանալու» խնդիրը կայքը լուծում արդյունավետորեն։ Բարձրացնելով կոնվերսիայի մակարդակը, բիզնեսներն արդեն գործող այցելուներից կարող են ստանալ ավելի շատ արդյունքներ, ինչը թույլ է տալիս մեծացնել մարքեթինգային ներդրումների արդյուանվետությունն առանց գովազդային ծախսերի բարձրացման։
Կոնվերսիայի բարձր մակարդակը սովորաբար խոսում է այն մասին, որ կայքը համապատասխանում է լսարանի սպասելիքներին, ներկայացնում է հասկանալի տեղեկատվություն և օգնում է մարդկանց կատարել անհրաժեշտ գործողություն։
Այցելությունների աղբյուրների օպտիմալացում
Կոնվերսիայի գործակցի բարձրացման ամենաարդյունավետ մեթոդներից մեկն ավելի որակյալ և հետաքրքրված լսարանների ներգրավումն է։ Այցելությունների տարբեր աղբյուրներ ներգրավում են պրոդուկտի/ծառայության նկատմամբ հետաքրքրության տարբեր մակարդակ ունեցող մարդկանց։ Որոնողական համակարգերից, գովազդներից, սոցիալական ցանցերից, email-մարքեթինգի արշավներից կամ այլ գործընկեր կայքերից եկած այցելությունները կարող են էականորեն տարբերվել իրենց որակով և վերջնական արդյունավետության ցուցանիշներով։ Այդ պատճառով էլ անհրաժեշտ է կանոնավոր կերպով հետևել և վերլուծել՝
Որքան ավելի հստակ է մարքեթինգային ռազմավարությունը համապատասխանում թիրախային լսարանի հետաքրքրություններին, այնքան ավելի բարձր է հավանականությունը, որ օգտատերը կկատարի կոնվերսիոն գործողություն, բայց սա չի նշանակում, որ պետք է կենտրոնանալ միայն հենց այս պահին գնման պատրաստ օգտատերերի վրա։ Բրենդի ճանաչելիությանն ու վստահության ձևավորմանն ուղղված բովանդակությունը, նույնպես, կարևոր նշանակություն ունի որոշումների ընդունման գործընթացում։ Շատերը նախքան գնորդ կամ հաճախորդ դառնալը մի քանի անգամ փոխազդում են բրենդի հետ։
Կայքի օպտիմալացում
Կայքը պետք է լինի այնպիսին, որպեսզի հաճախորդների համար ստեղծի առավելագույնս հարմար պայմաններ։ Կայքի կոնվերսիայի օպտիմալացումն այն բոլոր թերությունների շտկումն է, որոնք կարող են խոչընդոտել այցելուի որոշման կայացման գործընթացին։ Վերլուծական գործիքները, ինչպիսիք են Google Analytics-ը, AppsFlyer-ը և շատ այլ գործիքներ, թույլ են տալիս հայտնաբերել, թե որ փուլում են այցելուները լքում կայքը, որ էջերի արդյունավետությունն է ավելի ցածր և որ տարրերն է անհրաժեշտ օպտիմալացնել։
Կոնվերսիայի գործակցի վրա ուղղակիորեն ազդում են մի քանի գործոններ՝
Կայքի բեռնման արագություն
Էջերի դանդաղ բեռնումը բացասաբար է ազդում օգտատերերի փորձի վրա։ Եթե կայքը չափազանց երկար է բեռնվում, շատ այցելուներ լքում են այն՝ չհասցնելով ծանոթանալ ընկերության առաջարկներին։ Անհրաժեշտ է հասկանալ դանդաղ բեռնման պատճառներն ու օպտիմալացնել արագությունը։
Օգտագործման հարմարավետություն և նավարկելիություն
Այցելուները պետք է կարողանան արագ գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը։ Կայքի հստակ կառուցվածքը, հարմարավետ մենյուն և բովանդակության տրամաբանական դասավորվածությունը օգնում են օգտատերերին հեշտությամբ գտնել անհրաժեշտ տեղեկությունն ու դրդում գործողության։
Գործողության կոչեր (CTA)
Արդյունավետ գործողության կոչերն օգնում են ուղղորդել օգտատերերին վաճառքի ձագարի հաջորդ փուլ։ Կոճակներն ու ձևաթղթերը պետք է լինեն տեսանելի, հասկանալի և այցելուներին դրդեն գործողության։
Կայքի բովանդակություն
Օգտատերը պետք է անմիջապես հասկանա, թե ինչ օգուտ կստանա ընկերության հետ համագործակցությունից։ Թիրախային լսարանի կարիքներին համապատասխան որակյալ բովանդակությունը նպաստում է վստահության ձևավորմանը և մեծացնում է կոնվերսիայի հավանականությունը։
Մոբայլ հարմարեցում
Այցելությունների զգալի մասը գալիս է բջջային սարքերից։ Եթե կայքը հարմար չէ սմարթֆոնով կամ պլանշետով օգտագործելու համար, ապա դա կարող է հանգեցնել պոտենցիալ հաճախորդների կորստի։
Արդյունքների շարունակական բարելավում
Կոնվերսիայի օպտիմալացումը մեկանգամյա գործողություն չէ, այլ շարունակական գործընթաց։ Օգտատերերի վարքագիծը, շուկայական պայմանները և լսարանի ակնկալիքները մշտապես փոխվում են, ուստի կայքը նույնպես պետք է զարգանա։
Տվյալների կանոնավոր վերլուծությունը, A/B թեստավորումը, բովանդակության բարելավումը և օգտատերերի փորձի (UX) մշտական կատարելագործումը թույլ են տալիս աստիճանաբար բարձրացնել կայքի արդյունավետությունը։ Նույնիսկ էջերի կառուցվածքի, ձևանմուշների դիզայնի կամ գործողության կոչերի աննշան փոփոխությունները կարող են զգալիորեն մեծացնել կոնվերսիաների քանակը։
Ցանկանու՞մ եք բարձրացնել ձեր կայքի կոնվերսիայի գործակիցն ու ստանալ ավելի որակյալ հայտեր կամ զանգեր։ Կապ հաստատեք մեզ հետ, և մենք կօգնենք մշակել ռազմավարություն, որը կաշխատի ձեր բիզնես նպատակների արդյունավետ իրականացման համար։
Շուկայում բիզնեսի առաջխաղացումն ապահովելը առանց մարքեթինգային հետազոտության երբեմն նման է մութ սենյակում առանց լույսի աղբյուրի անհրաժեշտ իրը փնտրելուն։ Դուք կարող է նախապես որոշակի տվյալներ իմանաք այդ...
Մարքեթինգը յուրաքանչյուր բիզնեսում ունի էական նշանակություն և հանդիսանում է վերջինիս հաջողության հիմք։ Մարքեթինգային ռազմավարությունը ցույց է տալիս, թե ինչպես պետք է բիզնեսը ներգրավի և փոխակերպի պոտեն...
«Մարքեթինգը ընկերության համար շահավետ տարբերակով մարդկանց պահանջմունքների բավարարման և վերարտադրության գործընթացն է»: Սա, թերևս, Մարքեթինգի դասական համարվող բնորոշումներից մեկն է, որի հեղի...