2025-11-15

Թվային մարքեթինգ. Ի՞նչ սպասել 2026 թվականին

Թվային մարքեթինգի ոլորտն օր օրի զարգանում է: Արհեստական բանականության գործիքների ներգրավվածությունը մարքեթինգային գործընթացներում այլևս ոչ թե ցանկալի է, այլ պարտադիր:

Շուկայից, թրենդներից և մրցակիցներից հետ չմնալու համար անհրաժեշտ է մշտապես մանրադիտակի տակ պահել ոլորտի փոփոխություններն ու նորամուծությունները:

«Սպարսիս» միջազգային մարքեթինգային ընկերության հերթական բլոգում կխոսենք այն մասին, թե ինչ փորձություններ ու փոփոխություններ են սպասվում թվային հարթակներում 2026 թվականին:

Միայն SEO-ն բավարար չէ

AI-ի եւ խոսակցական ինտերֆեյսերի արագ զարգացումը ձևափոխեցին ծառայություններ կամ ապրանքներ փնտրելու տրամաբանությունը՝ բանալի բառերով որոնումները փոխարինելով AI գործիքների համար ձևակերպվող հարցերով:

Նախկինում մարդկանց ճնշող մեծամասնության համար տեղեկատվության ստացման հիմնական աղբյուրը Google-ն էր, բայց այսօր միայն SEO-ն բավարար չէ: Այժմ բովանդակությունն անհրաժեշտ է օպտիմալացնել նաև ChatGPT-ի, Gemini-ի և այլ համակարգերի համար (GEO - generative engine optimization):

Ի՞նչ անել

  • Օգտագործել կառուցվածքային տվյալներ, ինչպիսք են schema markup-ը և FAQ-ը, որպեսզի արհեստական բանականության համակարգերը կարողանան սկանավորել բովանդակությունը, համարել օգտակար եւ ցուցադրել փնտրողին:
  • Պարբերաբար հետևել կոնտենտի և AI-ի համապատասխանությանն ու անհրաժեշտության դեպքում փոփոխել այն:

Արհեստական բանականությունը՝ որպես մարքեթինգի հիմք

SEO-ից եւ GEO-ից բացի, արհեստական ինտելեկտը լայն մասշտաբներով կօգտագործվի նաեւ մարքեթինգային այլ գործընթացներում:

Reuters-ի հաղորդմամբ, 2026 թվականին Meta-ն պլանավորում է AI-ի միջոցով ամբողջությամբ ավտոմատացնել թիրախավորման գործընթացը: Արհեստական բանականությունը լայնորեն կկիրառվի նաև կայքերում, email մարքեթինգում, կոնտենտ մարքեթինգում և այլ ճյուղերում:

Ի՞նչ անել

  • Ինտեգրել AI լուծումներ CRM-ի, վերլուծության եւ կրեատիվ արտադրության գործընթացներում
  • Հավաքել հաճախորդների վարքագծային տվյալները՝ հետագայում նրանց «ճամփորդությունն» օպտիմալացնելու նպատակով:

Առավելագույն անհատականացում եւ անվտանգություն

Համացանցից օգտվելիս մարդիկ կարևորում են ստացված ինֆորմացիայի համապատասխանությունը, բայց տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունն ավելի են արժևորվում:

Smart Insights-ի փոխանցմամբ, կողմնակի cookie-ները կվերանան, մեծ ուշադրություն կդարձվի առաջնային տվյալների և օգտագիրոջ ուղիղ համաձայնության վրա:

Ի՞նչ անել

  • Հարցումների կամ այլ փոխազդեցությունների միջոցով հավաքել թիրախային լսարանի հետաքրքրությունների ու նախասիրությունների մասին մանրամասն տեղեկություններ:
  • Ստեղծել cookie բաններներ, որոնք այցելուներին տեղեկացնում են տվյալների օգտագործման և անվտանգության մասին, ինչպես նաև համապատասխանում են անհրաժեշտ ստանդարտներին:

Խոսակցական եւ ձայնային ինտերֆեյսեր

Voice assistant-ները, խելացի սարքավորումներն ու չատերն արդեն 2025 թվականին դարձել են ինֆորմացիայի ստացման հիմնական աղբյուր:

Statista-ի փոխանցմամբ, ամեն ամիս աշխարհում իրականացվում է ավելի քան մեկ միլիարդ ձայնային որոնում: Բավական բարձր է նաև voice assistant-ների սպառիչ պատասխան տրամադրելու ցուցանիշը՝ 93.7%:

Ի՞նչ անել

  • Ստեղծել բովանդակություն, որը խոսակցական եղանակով պատասխանում է թիրախային լսարանի հարցերին
  • Կայքերում ինտեգրել չատեր կամ ձայնային ֆունկցիաներ՝ օգտագործողի փորձը բարելավելու նպատակով

Ներգրավող եւ ինտերակտիվ փորձառություններ

Մեծացված և վիրտուալ իրականությունների (Augmented Reality & Virtual Reality) օգտագործումը բովանդակությունը դարձնում է ավելի գրավիչ:

Բրենդներն արդեն օգտագործում են AR-ի ֆունկցիաները հագուստի փորձարկումների և VR-ի հնարավորությունները` ապրանքներ ցուցադրելու նպատակով:

Ի՞նչ անել

  • Ներգրավել AR կամ VR տեխնոլոգիաներ՝ կարևոր ծառայություններն ու ապրանքները ներկայացնելու համար
  • Օգտագործել ինտերակտիվ փորձառություններ, ինչպիսիք են քուիզները և կարգավորիչները

Վիդեո եւ կարճ ֆորմատով բովանդակություն

Տեսանյութերը կշարունակեն մնալ բովանդակության ամենապահանջված ձևաչափը:

Մարդիկ նախընտրում են կարճ հոլովակներ, որոնք առաջացնում են հետաքրքրություն և մղում գործողության:

Ի՞նչ անել

  • Օգտագործել կարճ հոլովակներ, գրավել լսարանին և նրանց տեղափոխել ապրանքը/ծառայությունը ներկայացնող ինֆորմացիայի այլ աղբյուր (կայք, landing էջ և այլն)
  • Ավելացնել caption-ներ՝ ներգրավվածությունը բարձրացնելու նպատակով

Ինֆլուենսեր մարքեթինգ

Ինֆլուենսերների հետ համագործակցությունը բրենդին փոխանցում է վստահություն, քանի որ մարդիկ ավելի շատ վստահում են ոչ թե լոգոներին, այլ մարդկանց խորհուրդներին, հետևաբար ինֆլուենսեր մարքեթինգը կշարունակի մնալ թրենդային:

Ի՞նչ անել

  • Աշխատել միայն բրենդի արժեքներին համապատասխան ինֆլուենսերների հետ
  • Հետևել լսարանի արձագանքին, գրանցված արդյունքներին և դրա հիման վրա որոշել կոնտենտի հետագա պլանավորումը

Ամփոփում

2026 թվականին բիզնեսի հաջողությունը կախված կլինի շուկայում ունեցած վստահությունից, կրեատիվ բովանդակությունից և AI-ի ընձեռած հնարավորությունների ճիշտ օգտագործումից:
Մարքեթինգային գործընթացներում արհեստական բանականության գործիքների ինտեգրումը թույլ կտա ոչ միայն ավտոմատացնել բազմաթիվ գործընթացներ, այլ նաև առանց մեծ ծախսերի ստեղծել գրավիչ բովանդակություն ունենալ ավելի ճշտգրիտ տվյալներ հաճախորդների վարքագծի վերաբերյալ:

Նմանատիպ բլոգներ

Թվային մարքեթինգի թրենդները. ի՞նչ սպասել 2025 թվականին

Թվային մարքեթինգի թրենդները. ի՞նչ սպասել 2025 թվականին Թվային մարքեթինգի ոլորտն օրեցօր զարգանում և նոր հնարավորություններ է ստեղծում բրենդների համար՝ կապ հաստատելու իրենց թիրախային լսարանի հետ: Նորարա...

Ինչպե՞ս ստեղծել բրենդի պատմություն. ռազմավարության օրինակներ

Բրենդի պատմությունը պարզապես ընկերության մասին պատմություն չէ, դա նրա նպատակների, արժեքների և աշխարհի մասին հայացքների պատմությունն է: Այս հոդվածում մենք կդիտարկենք ազդեցիկ բրենդի պատմություն ստեղծելո...

Կարևոր կետեր, որոնք պետք է հաշվի առնել բիզնեսի համար թվային մարքեթինգի ընկերություն ընտրելիս

Ժամանակակից աշխարհում, որտեղ համացանցը հսկայական դեր է խաղում յուրաքանչյուր մարդու կյանքում, բիզնես գործունեությամբ զբաղվողները գնալով ավելի շատ են դիմում թվային մարքեթինգի ծառայություններ մատուցող ըն...

Կապ մեզ հետ

Ինձ հետաքրքրում է..․