Ի՞նչ է մարքեթինգային հետազոտությունը
Շուկայում բիզնեսի առաջխաղացումն ապահովելը առանց մարքեթինգային հետազոտության երբեմն նման է մութ սենյակում առանց լույսի աղբյուրի անհրաժեշտ իրը փնտրելուն։ Դուք կարող է նախապես որոշակի տվյալներ իմանաք այդ...
Արհեստական բանականությունն օրեցօր շարունակում է ավելի ու ավելի ընդգրկվել առօրյայում և մարքեթինգային գործընթացներում: Սիրելի ուտեստի բաղադրատոմսերից մինչև բրենդների, կազմակերպությունների վերաբերյալ հարցումներ՝ AI համակարգերը վայրկյանների ընթացքում հավաքում են ողջ ինֆորմացիան և որոնողին տրամադրում բավարարող պատասխան:
Կանխատեսումներումից մինչև վերլուծություններ, անհատականացված բովանդակություն, ավտոմատացված գովազդներ, հաճախորդների սպասարկում՝ AI-ը մարքեթինգում լուծում է այս և շատ այլ խնդիրներ: Այն մարքեթոլոգները, ովքեր տիրապետում են արհեստական բանականության հնարավորություններին և գիտեն, թե ինչպես օգուտ քաղել դրանցից, կարողանում են հաջողել թվային հարթակներում:
Սպարսիս մարքեթինգային ընկերության հերթական բլոգում կխոսենք, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխում մարքեթինգը և թե ինչպես առավելագույնը քաղել AI-ից:
AI-ը մարքեթինգում արհեստական բանականության այնպիսի տեխնոլոգիաներն են, ինչպիսիք են մեքենայական ուսուցումը, NLP-ն (natural language processing) և կանխատեսողական վերլուծությունը, որոնք օգտագործվում են տվյալները վերլուծելու, որոշումներն ավտոմատացնելու և մարքեթինգային գործընթացներն օպտիմալացնելու նպատակով:
Ի տարբերություն ավտոմատացման ավանդական մեթոդների, AI համակարգերը տվյալների հիման վրա «սովորում են», ժամանակի ընթացքում բարելավվում և վարքագծերի հիման վրա կայացնում որոշումներ: Այս ամենը մարքեթոլոգներին թույլ է տալիս իրական ժամանակում արձագանքել լսարանի գործողություններին, իրականացնել անհատականացումներ և մեխանիկական առաջադրանքների փոխարեն կենտրոնանալ ռազմավարության և կրեատիվության վրա:
Թվային մարքեթինգն ավելի քան երբևէ բարդ է և բազմալիք: Սպառողները բրենդների հետ շփվում են բազմաթիվ հարթակներում, «թողնում են» հսկայական տվյալներ և դրա դիմաց ակնկալում առավելագույնս անհատականացված փորձառություններ: AI-ը մարքեթոլոգներին օգնում է կառավարել գործողություններն ու տվյալներն օգտագործել մարքեթինգային արշավների կամ ռազմավարությունների օպտիմալացման նպատակով:
Տվյալների հիման վրա վերլուծություններ
Արհեստական բանականությունը կարող է վայրկյանների ընթացքում վերլուծել միլիոնավոր տվյալներ և նկատել այնպիսի միտումներ և փոխկապակցվածություններ, որոնք մարդկային ուժի միջոցով անել հնարավոր չէ: Սա մարքեթոլոգներին թույլ է տալիս օգտատերերի վարքագծի և միտումների հիման վրա իրականացնել ճշտգրիտ որոշումներ:
Արագություն և արդյունավետություն
Թասքերը, որոնք մի ժամանակ օրեր էին պահանջում՝ լսարանի սեգմենտավորում, առաջարկների օպտիմալացում, բովանդակության թեստավորում, այժմ կարող են կատարվել ավտոմատ կերպով և շատ արագ: Արհեստական բանականությունը կրճատում է ձեռքով կատարվող աշխատանքը և մեծացնում կատարման արագությունը՝ առանց ճշտգրտության կորստի:
Մրցակցային առավելություն
Բրենդները, որոնք օգագործում են AI-ի հնարավորությունները, կարող են ավելի արագ նախագծել և իրականացնել մարքեթինգային արշավներ, անհատականացնել փորձառություններն ավելի լավ և օպտիմալացնել բյուջեներն ավելի արդյունավետ: Ժամանակի ընթացքում AI վերլուծությունների հիման վրա գովազդային ծախսերը կրճատվում են, իսկ արդյունավետությունը՝ բարձրանում:
Արհեստական բանականությունն օգտագործվում է թվային մարքեթինգի գրեթե բոլոր ասպեկտներում: Ահա դրանցից ամենալայն տարածում ունեցողները.
Անհատականացում
Անհատականացումն այլևս չի սահմանափակվում միայն էլեկտրոնային նամակում հաճախորդի անունը նշելով։ AI-ը հնարավորություն է տալիս իրական ժամանակում իրականացնել անհատականացում՝ հիմնվելով օգտատերերի վարքագծի, նախընտրությունների, գտնվելու վայրի, սարքի և մտադրության վրա։
Կայքերը կարող են դինամիկ կերպով փոխել բովանդակությունն ու առաջարկների կառուցվածքը յուրաքանչյուր օգտատիրոջ համար։ Email մարքեթինգի արշավները կարող են ավտոմատ հարմարեցնել հաղորդագրությունների բովանդակությունն ու ուղարկման ժամանակը։
Արդյունքում բրենդները ստանում են ավելի բարձր ներգրավվածություն և կոնվերսիայի ցուցանիշներ, իսկ այցելուների համար ստեղծում ավելի հարմարավետ միջավայր։
Կանխատեսողական վերլուծություն
Արհեստական բանականության կանխատեսողական վերլուծություններն օգնում են մարքեթոլոգներին կանխատեսել առաջիկա արդյունքները, այլ ոչ թե պարզապես վերլուծել նախկին արդյունքները:
Կանխատեսողական մոդելների օգտագործմամբ բիզնեսները կարող են՝
Արհեստական բանականությունը կարևոր դեր է խաղում PPC գովազդային ծառայություններում, ինչպիսիք են, օրինակ, Google Ads-ը կամ Meta Ads-ը։
Արհեստական բանականության ալգորիթմներն ավտոմատ կերպով.
Երբ այս ամենը համատեղվում է մարդու կողմից ստեղծված ռազմավարության հետ, PPC արշավներն ավելի արագ են անցնում learning phase-ը, իսկ կոնվերսիայի գինը նվազում է:
AI-ը կարող է՝
Թեպետ AI-ի չի փոխարինում մարդկային կրեատիվությանն ու երևակայությանը, բայց ճիշտ օգտագործելու դեպքում այն կարող է բարձրացնել կոնտենտի որակն ու արդյունավետությունը:
Չատ-բոտեր և հաղորդակցություններ
Արհեստական բանականությամբ աշխատող չատ-բոտերն ապահովում են 24/7 կապ հաճախորդների հետ կայքերում, մեսենջերներում և սոցիալական հարթակներում։
Ժամանակակից չաթբոտները կարող են.
Այս ամենը բարելավում է օգտատիրոջ փորձը՝ միաժամանակ կրճատելով հաճախորդների սպասարկման ծախսերն ու արձագանքման ժամանակը։
Որոնողական համակարգերը գնալով ավելի շատ են հիմնվում արհեստական բանականության վրա՝ բանալի բառերի համապատասխանեցումից անցնելով մտադրության վերլուծության։
Արհեստական բանականությունը որոնողական համակարգերին օգնում է բանալի բառերի դիմաց ստանդարտ առաջարկներ տրամադրելու փոխարեն հասկանալ որոնման թեման և որոնողի մտադրությունը: Մարդկանց որոնումներն արդեն հաճախ ավարտվում են Google-ի որոնման արդյունքներում, քանի որ հենց այդտեղ AI-ի տրամադրած ինֆորմացիան բավարարում է նրանց՝ որևէ կայք այցելելու կարիք չկա:
AI-ի միջոցով իրականացվող SEO-ն կենտրոնանում է՝
AI-ը կշարունակի զարգանալ՝ մարքեթոլոգների համար աջակցող գործիքից վերածվելով ռազմավարական գործընկերոջ: Առաջիկա թրենդներն են՝
Բրենդները, որոնք ավելի վաղ կօգտագործեն AI-ի հնարավորություններն ու տեխնոլոգիաները, առաջիկայում կունենան բարձր դիրքավորում և հեղինակություն:
Բիզնեսները, որոնք նոր են սկսում օգտվել AI գործիքներից, սկզբնական շրջանում կարող են բարդություններ ունենալ, թե որտեղից է պետք սկսել և ինչ է պետք անել: Ամենաարդյունավետ միջոցը մարքեթինգային թիմն ԱԲ հետ ավելի ուժեղ դարձնելն է, ինչը ենթադրում է.
AI-ը շարունակում է հեղափոխել մարքեթինգի ոլորտը, բայց արդյունքները կախված են դրա ճիշտ օգտագործումից: Կապ հաստատեք մեզ հետ՝ ձեր կայքի SEO-ն, գովազդային արշավը, բովանդակությունը կամ թվային մարքեթինգի ընդհանուր արդյունավետությունն արհեստական բանականության միջոցով բարձրացնելու նպատակով:
Շուկայում բիզնեսի առաջխաղացումն ապահովելը առանց մարքեթինգային հետազոտության երբեմն նման է մութ սենյակում առանց լույսի աղբյուրի անհրաժեշտ իրը փնտրելուն։ Դուք կարող է նախապես որոշակի տվյալներ իմանաք այդ...
Մարքեթինգը յուրաքանչյուր բիզնեսում ունի էական նշանակություն և հանդիսանում է վերջինիս հաջողության հիմք։ Մարքեթինգային ռազմավարությունը ցույց է տալիս, թե ինչպես պետք է բիզնեսը ներգրավի և փոխակերպի պոտեն...
«Մարքեթինգը ընկերության համար շահավետ տարբերակով մարդկանց պահանջմունքների բավարարման և վերարտադրության գործընթացն է»: Սա, թերևս, Մարքեթինգի դասական համարվող բնորոշումներից մեկն է, որի հեղի...