2026-03-14

Ցուցահանդեսների մարքեթինգ. Ինչպե՞ս հաջողել թեմատիկ ցուցահանդեսները

Միջոցառման տարածքի ամրագրումն ու ստենդի ստեղծումը միայն սկիզբն են: Ցուցահանդեսների փորձառու մասնակիցները գիտեն, որ միջոցառումից առաջ իրականացված մարքեթինգային քայլերը զգալիորեն մեծացնում են ցուցահանդեսի այցելուների թիվն ու բիզնեսի վրա ունենում են երկարաժամկետ դրական ազդեցություն:

«Սպարսիս» մարքեթինգային ընկերության հերթական բլոգում կխոսենք ցուցահանդեսների այն մասին, թե ինչպես միջոցառման այդ տեսակն օգտագործել արդյունավետ:

Նպատակների սահմանում

Մարքեթինգային որևէ գործողություն սկսելուց առաջ անհրաժեշտ է հասկանալ, թե որն է մասնակցության նպատակը՝ նոր պրոդուկտի կամ ծառայության մեկնա՞րկ, բրենդի ճանաչելիության բարձացու՞մ, գործող հաճախորդների հետ կապերի ամրապնդում, թե՞ վաճառքների ավելացում:

Հստակ նպատակների և հիմնական կատարողականների սահմանումը թույլ է տալիս գնահատել մասնակցությունն ու հաշվարկել ներդրումների վերադարձը: Անհրաժեշտ է որոշել, թե որոնք են հաջողության ցուցանիշները:

Մարքեթինգային պլանի ստեղծում

Հաջող ցուցահանդես ունենալու համար ռազմավարական պլանավորումը շատ կարևոր է: Բյուջեի որոշումից հետո անհրաժեշտ է հասկանալ վճարովի և անվճար առաջխաղացման հարթակները: Ցուցահանդեսի մասնակցության մարքեթինգային պլանը պետք է համատեղի ավանդական և թվային մարքեթինգի գործիքների օգտագործումը՝ ապահովելով աաջակցություն բիզնեսի ընդհանուր նպատակներին:

Կազմակերպչի ռեսուրսների օգտագործում

Ցուցահանդեսների կազմակերպիչները սովորաբար տրամադրում են մարքեթինգային աջակցություն, ինչպիսիք են՝

  • Բաններները
  • Գրաֆիկական նյութեր սոցիալական ցանցերի համար
  • Տպագիր կատալոգներ
  • Մասնակիցների պրոֆիլ միջոցառման կայքում

Գովազդային արշավներ սոցիալական ցանցերում

Սոցիալական ցանցերի օգտագործումը միջոցառումների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու և թիրախային մասնակիցներ գրանցելու հրաշալի հնարավորություն է: Ցուցահանդեսի մեկնարկից դեռ 1-2 ամիս առաջ կարելի է սկսել գովազդային արշավը:

  • Օգտագործեք պաշտոնական հեշթեգեր բոլոր սոցիալական պլատֆորմներում
  • Նշեք կազմակերպչի պաշտոնական էջը՝ տեսանելիությունը բարձրացնելու համար
  • Կատարեք կարճ և վիզուալ գրավիչ հրապարակումներ, որոնք համապատասխանում են ընդհանուր մարքեթինգային ռազմավարությանը

Ստեղծեք տպավորիչ ուղերձ

Մարքեթինգային մեսիջը պետք է լինի հիշվող և տպավորիչ: Անհրաժեշտ է կենտրոնանալ մեկ հիմնական ուղերձի վրա՝ ապրանքի մուտք շուկա, նոր ծառայության ներկայացում կամ էքսկլյուզիվ առաջարկներ: Խուսափեք լսարանին բազմաթիվ առավելություններով ծանրաբեռնելուց․ պարզությունը բարձրացնում է ներգրավվածությունը։

Ուսումնասիրեք մրցակիցներին

Կարևոր է ուսումնասիրել մրցակիցների ստենդները, առաջարկներն ու մարքեթինգային արշավները: Այս տեղեկատվությունը թույլ է տալիս տարբերակել ձեր հաղորդագրությունը, նկատել առաջխաղացման այլ տարբերակներ և այլն:

Իրականացրեք email-մարքեթինգի արշավներ

Email մարքեթինգը միջոցառումներից առաջ օգտագործվող ամենատարածված և արդյունավետ մարքեթինգային միջոցներից է, որի միջոցով հնարավոր է ինչպես կապ հաստատել գործող հաճախորդների հետ, այնպես էլ ձեռք բերել նոր հավանական գործընկերներ:

  • Ուղարկեք առանձին հաղորդագրություն ձեր մասնակցության մասին
  • Տեղեկացրեք ստենդի վայրի մասին և հրավիրեք միջոցառմանը
  • Միջոցառումից 1 շաբաթ, 1 օր առաջ հիշեցրեք մեկնարկի օրն ու ժամը

Ստեղծեք միջոցառման վայրէջքի էջ

Միջոցառման կամակերպչի կայքում անհրաժեշտ է ստեղծել landing էջ, որը թույլ կտա՝

  • Հավաքել լիդեր մինչ միջոցառումը
  • Պատմել հատուկ առաջարկների և առավելությունների մասին
  • Հղում անել ձեր սոցիալական ցանցերի էջերին

Կարճ ասած՝ անհրաժեշտ է հավաքել ամենակարևոր տեղեկատվություններն ու ներկայացնել այն լսարանին:

Ներգրավեք մեդիային եւ հեռուստատեսությանը

Տեղական թերթերը, բլոգային կայքերը կամ ԶԼՄ-ների օգտագործումը վստահություն է առաջացնում բրենդի նկատմամբ և միջոցառմանը ներգրավում նոր թիրախային լսարաններ:

Ցուցահանդեսները բրենդի ճանաչելիության բարձրացման և նոր հաճախորդների ներգրավման հրաշալի հնարավորություններ են, եթե նապապատրաստական փուլում մարքեթինգային համալիր գործողություններն ուղղված են բիզնեսի առջև դրված նպատակների իրագործմանը:

Կապ հաստատեք մեզ հետ՝ ձեր ցուցահանդեսի մարքեթինգը և մասնակցությունը պրոֆեսիոնալ դարձնելու եւ նոր թիրախային լսարաններ ներգրավելու համար:

Նմանատիպ բլոգներ

Հաջողված սեմինարների կազմակերպման ռազմավարություններ

Մեր օրերում սեմինարները շարունակում են կենսական դեր խաղալ ինտելեկտուալ, կրթական և մասնագիտական ոլորտներում՝ ծառայելով որպես ուսուցման, համագործակցության և նորարարության ֆորումներ տարբեր առարկաների և ո...

5 խորհուրդ՝ միջոցառումների կազմակերպման պրոֆեսիոնալ ընկերություն ընտրելու համար

Միջոցառումներ կազմակերպող ընկերության ընտրությունը կարևոր որոշում է բիզնեսի համար, որը զգալի ազդեցություն է ունենում ցանկացած միջոցառման հաջող ընթացքի վրա: Հետաքրքիր գաղափարներն ու կրեատիվ դիզայնն առա...

Կապ մեզ հետ

Ինձ հետաքրքրում է..․