2026-01-15

Սոցիալական մեդիա մարքեթինգ. 8 թրենդ, որոնց արժե հետեւել 2026 թվականին

Սոցիալական ցանցերի թրենդներն այն ձևաչափերն են, վարքագծերը, գործիքներն ու բովանդակության տեսակները, որոնք ստանում են լայն տարածում և ապահովում լսարանի ներգրավվածությունը։ Ինչպես 2025-ին, այնպես էլ 2026 թվականին շատ թրենդներ դուրս են գալիս գործածությունից՝ տեղը զիջելով նոր միտումներին։

Ընթացիկ թրենդներին հետևելը շուկայում դիրքերը պահպանելու, նոր լսարաններ գրավելու և վաճառքները խթանելու հարցում կարող է օգնել բիզնեսներին։

«Սպարսիս» մարքեթինգային ընկերության հերթական բլոգում ներկայացնում ենք 2026 թվականին սոցիալական մեդիա հարթակներում սպասվող կամ մնայուն թրենդները։

1. AI-ը՝ որպես բովանդակության ստեղծման անհրաժեշտ գործիք

AIPRM-ի փոխանցմամբ, թվային ոլորտում աշխատողների մոտ 75%-ն օգտագործում է Generative AI։ ChatGPT-ի, Google Gemini-ի և նման այլ գործիքների օգտագործումը մարքեթոլոգներին հնարավորություն է տալիս արագ լուծել, ավտոմատացնել կամ բարելավել ամենօրյա բազմաթիվ գործընթացներ, ինչպիսիք են գովազդային տեքստերի, լուսանկարների, տեսահոլովակների ստեղծումը և այլն։

HubSpot-ի փոխանցմամբ, մարքեթոլոգները պարբերաբար օգտագործում են գեներատիվ ԱԲ-ն կոնտենտի ստեղծման ընթացքում․ 34%-ն այն օգտագործում է ուսումնասիրության, 41%-ը՝ կոնտենտ պլանի ստեղծման, և 46%-ը՝ բովանդակություն ստեղծելու համար։

Կարևոր է նաև հաշվի առնել, թե ինչպես է թիրախային լսարանն ընդունում AI-ով ստեղծված բովանդակությունը։ Hootsuite-ի ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ հաճախորդների 62%-ն ավելի քիչ են հակված արձագանքել AI-ով ստեղծված բովանդակությանը։ Այս միտումը հատկապես ընդգվծած է հասարակության տարեց շրջանում։

2. AI-ը՝ մարքեթինգային արշավների վերլուծությունում

Արհեստական բանականությունը մարքեթլոգներին օգնում է ոչ միայն բովանդակություն ստեղծելու, այլ նաև մարքեթինգային արշավները վերլուծելու հարցում:

AI-ը կարող է աշխատել հսկայական ծավալի տեղեկատվության հետ, վերլուծել այն և կատարել կանխատեսումներ, ինչը մարդկային ռեսուրսների միջոցով անելը շատ ավելի բարդ է և անհամեմատ ավելի ժամանակատար: Hootsuite, Buffer, Sprout Social` այս և շատ այլ գործիքներ կօգնեն Ձեզ այս հարցում:

3. Կարճ տեսանյութեր՝ այն, ինչ լսարանն ուզում է տեսնել

Կարճ, ներգրավող, օգտակար՝ այս տեսակի տեսանյութերն ամենապահանջվածն են սպառողների կողմից: Այնուամենայնիվ, ոչ բոլոր բիզնեսներն են, որոնց համար բարդ չէ կարճ տեսանյութերի ստեղծումը: Տեխնոլոգիական, ֆինանսական կամ B2B ընկերությունները, որտեղ բարդ է կրեատիվ տեսանյութեր ստանալը, հաճախ հանդիպում են այս խնդրին:

4. Տեղեկատվություն եւ զվարճանք

Բովանդակության տեսակները, որոնցով բրենդները կիսվում են իրենց սոցիալական էջերում, օրեցօր ընդլայնվում են: Միայն օգտակար տեղեկություն տրամադրելն ու ուղիղ մարքեթինգային առաջարկներն արդեն այնքան էլ ակտուալ չեն:

Անհրաժեշտ է կենտրոնանալ այնպիսի բովանդակության վրա, որը միաժամանակ և՛ կկրթի, և՛ կխոսի լսարանի խնդիրների մասին, և՛ կզվարճացնի նրանց:

5. Գնումներ, որոնք սկսվում եւ ավարտվում են սոցիալական ցանցերում

Ավելի ու ավելի շատ օգտատերեր են գնումներ կատարում անմիջապես սոցիալական ցանցերում: Statista-ի տվյալներով, 2023թ. ԱՄՆ-ում շուրջ 106.8 միլիոն օգտատեր գնումներ կատարում է սոցիալական ցանցերի միջոցով: Ըստ կանխատեսումների, մինչ 2027 թվականն այդ թիվը կաճի 10%-ով:

Facebook Marketplace-ը, TikTok Shop-ը և օնլայն առևտրի հնարավորություններ ունեցող այլ սոցիալական հարթակներ օրեցօր բարելավում են օգտագործողի փորձը, որպեսզի օգտատերերը կարողանան իրականացնել ապահով գործարքներ առանց հավելվածը լքելու:

6. Ինֆլուենսերներ եւ UGC բովանդակություն

Երբ խոսում ենք վստահության մասին, հաճախ ավելի հեշտ է դրան հասնել ինֆլուենսերների և օգտատերերի կողմից ստեղծված բովանդակության շնորհիվ: Մարդկանց համար բրենդը կամ ծառայությունը դառնում են ավելի վստահելի, երբ դրանց մասին խոսում է 3-րդ անձը՝ ինֆլուենսերը կամ սովորական օգտատերը:

Այս ամենը նշանակում է, որ 2026 թվականին ինֆլուենսերների ու օգտատերերի կողմից ստեղծված բովանդակությունը կշարունակի ներառվել SMM ռազմավարություններում:

7. Անհատականացումն ավելի քան երբեւէ առաջնային է

Sprout Social-ի փոխանցմամբ, հաճախորդների 76%-ն արժևորում է այն, թե որքան արագ է բրենդն արձագանքում իրենց կարիքներին և հարցերին, իսկ 70%-ն ակնկալում է անհատականացված մոտեցում իրենց հարցերին:

Այստեղ բիզնեսներին կրկին օգնության է հասնում AI-ի՝ չատ-բոտերի և ավտոմատացման այլ գործիքների միջոցով: Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի համակարգեր, որոնք առանց մարդկային ռեսուրսների ներգրավվածության օգտատերերի հարցերի հիման վրա կարող են գտնել անհրաժեշտ պատասխաններ:

8. Կրեատիվություն, որը համահունչ չէ բիզնեսին

Յուրաքանչյուր ընկերություն սովորաբար ունի սոցիալական ցանցերում ներկայանալու իր ոճը՝ «կարելիներ» և «չի կարելիներ»: Սոցիալական ցանցերը վաղուց արդեն վերածվել են հարթակների, որտեղ առաջնային խնդիրն ուշադրություն գրավելն է: Համարձակ քայլերը՝ հատկապես նրանք, որոնք բրենդին համահունչ չեն, սովորաբար տալիս են անհամեմատ ավելի տպավորիչ արդյունքներ:

Hootsuite Social Media Trends 2025-ի հաշվետվության համաձայն, սոցիալական ցանցերով զբաղվող մասնագետներն ակտիվորեն փորձարկում են տարբեր գաղափարներ և մոտեցումներ, նույնիսկ եթե այդ գաղափարները տարբերվում են այլ հարթակներում ընկերության առաջխաղացման մեթոդներից:

 

Նմանատիպ բլոգներ

Թվային մարքեթինգի թրենդները. ի՞նչ սպասել 2025 թվականին

Թվային մարքեթինգի թրենդները. ի՞նչ սպասել 2025 թվականին Թվային մարքեթինգի ոլորտն օրեցօր զարգանում և նոր հնարավորություններ է ստեղծում բրենդների համար՝ կապ հաստատելու իրենց թիրախային լսարանի հետ: Նորարա...

Ինչպե՞ս ստեղծել բրենդի պատմություն. ռազմավարության օրինակներ

Բրենդի պատմությունը պարզապես ընկերության մասին պատմություն չէ, դա նրա նպատակների, արժեքների և աշխարհի մասին հայացքների պատմությունն է: Այս հոդվածում մենք կդիտարկենք ազդեցիկ բրենդի պատմություն ստեղծելո...

Կարևոր կետեր, որոնք պետք է հաշվի առնել բիզնեսի համար թվային մարքեթինգի ընկերություն ընտրելիս

Ժամանակակից աշխարհում, որտեղ համացանցը հսկայական դեր է խաղում յուրաքանչյուր մարդու կյանքում, բիզնես գործունեությամբ զբաղվողները գնալով ավելի շատ են դիմում թվային մարքեթինգի ծառայություններ մատուցող ըն...

Կապ մեզ հետ

Ինձ հետաքրքրում է..․